«Սանիթեքի» պատասխանը Հայկ Մարությանին

Հաշվի առնելով ապրիլի 18-ին կառավարության հերթական նիստի ընթացքում «Սանիթեք» ընկերության և Երևան քաղաքի աղբահանության հետ կապված հարցերի քննարման ու ամբողջ ընթացքում իրակիճակի սխալ ներկայացման հանգամանքը` «Սանիթեք»-ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ ամենին` ներկայացնելով որոշ պարզաբանումներ.

1. Սանիթեք»-ի կողմից կատարված ներդրումների վերաբերյալ

Մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն ամբողջությամբ կատարել է պահանջվող ներդրումները թե’ սարքավորումների, թե’ կոնտեյներների ձեռքբերման հետ կապված, և պատրաստ է կատարել լրացուցիչ ներդրումներ` նման ներդրումների կատարման հիմքերի առկայության դեպքում: Արդյո՞ք նորմալ է շարունակել կոնտեյներների ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե ամսեկան այրվում և գողացվում են հարյուրավոր կոնտեյներներ: Ամբողջ պայմանագրի համար պահանջվող 16.000 աղբարկղերից մոտ 10.000-ն արդեն ձեռք են բերվել, երբ ընկերությունը նունիսկ չի հասել պայմանագրի գործողության ժամկետի կեսին: Արդյո՞ք նորմալ է շարունակել սարքավորումներ ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե վերջիններիս վնասների հիմնական պատճառը չի լուծվում (մասնավորապես, Նուբարաշենի աղբավայրում առկա խնդիրները): Անշուշտ, աղբահանության ստրատեգիական պլան պետք է իրականացվի:

Առկա են բոլոր թվերը, լուսանկարները և այլ ապացույսներ, որոնք հասանելի են և անհրաժեշտության դեպքում կարող են ցանկացած ժամանակ հրապարակվել:

2. Մեկ կամ երկու օպերատորների հարցի վերաբերյալ

Քաղաքապետարանի օպերատորների կողմից Երևան քաղաքում իրականացվող աղբահանության աղետալի իրավիճակից հետո «Սանիթեք»-ը պետք է լիներ Երևան քաղաքում աղբահանություն իրականացնող երկու մասնավոր օպերատորներից մեկը: Քաղաքի երկրորդ մասի գնման ընթացակարգին «Սանիթեք»-ը մասնակցել է միայն այն բանից հետո, երբ ի սկզբանե նախատեսված երկրորդ օպերատորը հրաժարվեց իրականացնել աշխատանքները, որից հետո «Սանիթեքը» կնքել է երկրոդ պայմանագիրը օրենքի պահանջների պահպանմամբ և այս հարցում մենք լիովին համաձայն ենք վարչապետի հետ, որպեսզի կատարվի անհրաժեշտ քննություն, և մեր ընկերությունը պատրաստ է լիովին համագործակցել: Անհրաժեշտ է նշել, որ 2016 թվականին, երբ «Սանիթեք»-ը գործում էր որպես միակ օպերատորը Երևանում, անկախ ուսումնասիրության համաձայն վերջինս արժանացել էր Երևանի բնակիչների 85%-ի գոհունակությանը:

3. Ընդհանուր և հանրային շահերի անտեսմամբ, մասնավոր ներդրողների շահերի վերաբերյալ

Մեկ տարուց ավելի կանոնավոր կերպով բազմաթիվ նամակների միջոցով (ևս մեկ անգամ խնդրում ենք քաղաքապետարանին հրապարակել նամակները) տեղեկացրել ենք այն ռիսկերի մասին, որոնց կարող է բախվել Երևանի աղբահանությունը, եթե բարձրաձայնվող օբյեկտիվ խնդիրները չլուծվեն և շարունակել ենք գործունեությունը բոլոր ջանքերի գործադրմամբ` չնայած տուգանքներին և այն վնասներին, որոնք «Սանիթեք»-ը կրել է առանց որևէ փոխհատուցման, որպեսզի ապահովի Երևան քաղաքի և բնակիչների համար նվազագույն ստանդարտներ:

4. Քաղաքապետարանի՝ մեկ պայմանագրի նոր մրցույթ հայտարարելու առաջարկին «Սանիթեք»-ի մերժման վերաբերյալ

«Սանիթեք»-ը երբեք չի հակադրվել պայմանագրի վերագնահատմանը` նման գործունելության ու պայմանագրային պայմանների համար անհրաժեշտ բյուջեն պարզելու ու ներկա բյուջեն վերանայելու համար, այնուամենայնիվ, վերջինս հարցեր է բարձրացրել նման լուծման իրականացման վերաբերյալ.

Եթե պայմանգրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար , ո՞վ պետք է մատուցի աշխատանքները միջանկյալ ժամանակաշրջանում:
Եթե պայմանգրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար, ինչպե՞ս է «Սանիթեք»-ն իրականացնելու իր ընթացիկ ֆինանսական պարտավորությունները (բանկեր,մատակարարներ և այլն ):
Եթե վերոգրյալ հարցերին տրվեին գրոծնական պատասխաններ, ընկերությունը երբեք չէր առարկի:

5. «Սանիթեք» ընկերության ոչ պրոֆեսիոնալիզմի և վատ ու ոչ կոմպետենտ աշխատակիցների և վարորդների վերաբերյալ

«Սանիթեք»-ը հպարտանում և ոգևորությամբ է արձանագրում, որ իր ընկերության աշխատակիցներն աշխատում են գիշեր ու ցերեկ, ցրտին ու չափազանց ցուրտ եղանակին, աղբահանության ու ձնամաքրման ոլորտներում և ջանք չեն խնայում մեր համաքաղաքացիների կենսակերպի լավագույնս ապահովվման համար:

«Սանիթեք»-ը նվիրված է Երևանի քաղաքին, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ նրա առաջնահերթությունն է Երևանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ընկերության խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք կան ու կլինեն ցանկացած ընկերության մոտ` լինի դա պետական, թե մասնավոր, որը կցանկանա իրականացնել աղբահանության աշխատանքներ Երևանում: Երբ մեր կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծման ուղղությամբ կլինի ողջամիտ և պաշտաճ արձագանք պատկան մարմինների կողմից, մեր ընկերությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը, կրկին պատրաստակամ է իրականացնել օտարերկրյա ներդումներ. ձեռք բերել նոր տեխնիկա:

«Սանիթեք» ընկերության տնօրինություն

դիտվել է 1125 անգամ
Լրահոս
Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am