Ահա և Փաշինյանի ասած էքսպերիմենտը

168 ժամը գրում է. Իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր արագ և հեղափոխական փոփոխություններ իրականացնել երկրի տնտեսության մեջ ու մարդկանց կյանքում։ Թե այդ փոփոխությունները որքանո՞վ են իրականություն դարձել, հասարակությունը զգում է սեփական մաշկի վրա։ Զարմանալի է, որ նախկին ընդդիմադիր հեղափոխական Նիկոլ Փաշինյանը վարչապետի դերում հիմա փորձում է համոզել, որ կատարել է իր տված խոստումները։

«Եկեք մի այսպիսի էքսպերիմենտ անենք՝ վերցնենք հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները կետ առ կետ և ուղղակի գույքագրենք, որովհետև դա շատ տեսական խոսակցություն է` խոստումները չի կատարվել։ Ո՞րը չի կատարվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անշուշտ, կարիք չկա թվարկել այն բոլոր խոստումները, որոնք Նիկոլ Փաշինյանը չի կատարել։ Բայց դրանց որոշ մասին իմաստ ունի անդրադառնալ։

Չենք ասում, թե ինչ էր խոստանում նա աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման, մարդկանց աշխատանքով ապահովման, գների իջեցման և բազմաթիվ այլ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։ Եթե մեկ-երկու ոլորտում աշխատավարձերը մի քանի հազար դրամով ավելացնելը վարչապետը համարում է խոստման կատարում, ապա դա այլ հարց է։

Մի բան փաստ է, որ իշխանափոխությանը հաջորդած մեկ տարվա ընթացքում Հայաստանում աշխատավարձերի քիչ թե շատ էական բարձրացում տեղի չի ունեցել, էլ չասենք՝ խոստացված հեղափոխական տեմպերի մասին։ Կառավարությունը վախեցավ գնալ նույնիսկ նվազագույն աշխատավարձի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելուն, որը հնարավորություն կտար որոշ չափով թուլացնել ցածր աշխատավարձեր ստացողների սոցիալական բեռը։ Փոխարենը` նախատեսում է իջեցնել բարձր աշխատավարձեր ստացողների եկամտային հարկը։


Ահա սա է սոցիալական արդարություն խոստացած կառավարության քաղաքականությունը։

Եթե վարչապետին թվում է, թե նվազագույն կենսաթոշակի շեմը մի քանի հազար դրամով ավելացնելով՝ կատարել է կենսաթոշակների բարձրացման խոստումը, ապա չարաչար սխալվում է։

Իսկ ի՞նչ է արվել երկրում գործազրկության խնդրի լուծման առումով։ Այն, որ պաշտոնական վիճակագրությունն աշխատատեղերի ավելացում է արձանագրել, դա դեռ չի նշանակում, թե գրանցված աշխատատեղերի աճը տեղի է ունեցել նոր ստեղծվածների հաշվին։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում գրեթե դադարել է նոր աշխատատեղերի ստեղծումը։

Փոխարենը՝ ամեն օր հայտարարվում է այս կամ այն ոլորտում աշխատատեղերը կրճատելու մասին։ Ավելին, գնալով այդ գործընթացը նոր թափ է հավաքում։ Այսօր արդեն Ամուլսարի ու Վանաձորի պղնձաձուլարանի աշխատակիցներին միանալու են գալիս այլ խոշոր ընկերությունների, այդ թվում` «Արարատցեմենտի» և «Գազպրոմ Արմենիայի» բազմաթիվ աշխատակիցներ։ Չասենք, թե ինչ է սպասվում պետական կառավարման համակարգում զբաղվածներին։

Դժվար չէ դուրս գալ փողոց ու հարցնել, թե ի՞նչ է փոխվել մարդկանց սոցիալական կյանքում իշխանափոխությունից հետո։ Եկամուտնե՞րն են ավելացել, թե՞ թանկացումներն են դադարել։

Խոստացված հանրային ծառայությունների սակագները ոչ միայն չեն նվազել, այլև այսօր գազի սակագները չբարձրացնելու ակնկալիքով աշխատանքը կորցնելու վտանգի տակ է գազամատակարար ընկերության շուրջ 1,5 հազար աշխատակից։

Տնտեսության ոլորտում բավական է միայն հիշեցնել, թե ինչպիսի՞ ներդրումային բում էր խոստանում Նիկոլ Փաշինյանը` հավաստիացնելով, որ ներդրողները պատրաստ են օր առաջ գալ Հայաստան և ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնել, եթե իրեն ընտրեն վարչապետ։ Ինքն ընտրվեց, բայց ներդրումները մինչև հիմա էլ չկան։

Ընդհակառակը` իշխանափոխությունից հետո դրանք նվազել են։ Այսօր էլ չկան կապիտալի աշխուժացման հեռանկարներ։ Այն, ինչ երբեմն-երբեմն վարչապետը հայտարարում է ակնկալվող ներդրումների վերաբերյալ՝ առոչինչ է, քանի դեռ դրանք չեն հասել տնտեսություն։ Իսկ այդպիսիք գրեթե չկան կամ շատ քիչ են։

Խոստացված ներդրումային բումի փոխարեն՝ իշխանափոխությանը հաջորդած գրեթե մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ այդպես էլ օտարերկրյա կապիտալի հետաքրքրություններ չարթնացան։ Անիմաստ է նույնիսկ խոսել ներքին ներդրումների մասին, որովհետև այն, ինչ անում է կառավարությունը, ոչնչով չի տեղավորվում ներդրումային նպաստավոր միջավայր ձևավորելու տրամաբանության մեջ։

Իսկ ո՞ւր են պետությունից թալանված միլիոնները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հետ բերել։ Կամ ի՞նչ եղավ պետական բյուջեն ստվերի կրճատման և օլիգարխներին հարկային դաշտ բերելու հաշվին՝ 30 տոկոսով, ինչը 800-900 մլն դոլար է, ավելացնելու խոստումը։ Թե՞ նման բան չի էլ եղել։

Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ խոստանում էր այնպիսի տնտեսական մոդել ստեղծել, որ բոլորը զգան աճի ազդեցությունը։ Վիճակագրական թվերով տնտեսությունն աճում է, բայց ո՞վ է զգում դրա ազդեցությունը սեփական եկամուտների վրա։

Այլ կերպ, թերևս, չէր էլ կարող լինել, որովհետև ներառական տնտեսական աճ կամ տնտեսական տրանսֆորմացիա, որի մասին երբեմն-երբեմն խոսում է Նիկոլ Փաշինյանը, իրականում գոյություն չունի։ Այնպես, ինչպես խոստացված տնտեսական թռիչքը կամ տնտեսական հեղափոխությունը։

Զարմանալի չէ, որ տնտեսության վիճակն այսօր Հայաստանում գնալով վատանում է։ Իսկ այն աճը, որը գրանցում է պաշտոնական վիճակագրությունը, այնպիսի ճյուղերի հաշվին է, որտեղ տնտեսական մեծ արդյունք չի ստեղծվում։

Այդ պայմաններում բնական է, որ Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել տնտեսության թռիչքից։ Թե՞ դա խոստում չի եղել։ Հավանաբար այդպիսին չեն եղել նաև արագաչափերն ու կարմիր գծերը վերացնելու վերաբերյալ արված հայտարարությունները։

Ի վերջո, խոստումները կատարելը կամ չկատարելն ինքնանպատակ չեն։ Դրանք արվում են տնտեսական գործունեության ու հասարակության սոցիալական վիճակը բարելավելու համար։ Եթե նույնիսկ եղել են այնպիսի խոստումներ, որոնք կատարվել են, ասենք` Ազգային ժողովի ընտրությունները, ապա դեռ մեծ հարց է, թե դրանից ի՞նչ է շահել հասարակությունը։

Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում շատ բան չի փոխվել։ Ընդհակառակը՝ հասարակության սոցիալական իրավիճակը մի բան էլ վատացել է։ Անիմաստ է խոսել որևէ՝ քիչ թե շատ կոնկրետ, բարեփոխման մասին։ Կառավարության գործունեությունը հիմնականում հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Ինչ էլ փորձ է արվում անել, չափազանց երկար է ձգվում։

Մինչդեռ, իշխանափոխության օրերին, ինչո՞ւ չէ, նաև դրանից հետո, մարդկանց խոստանում էին հեղափոխական փոփոխություններ բոլոր ոլորտներում։ Ո՞ւր են հիմա այդ փոփոխությունները։

դիտվել է 1304 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am