Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի

Կառավարության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է աշխարհում միակ օրինակը, որտեղ հեղափոխությունից հետո ներդրումները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են, գրանցվելու է տնտեսական աճ, ստեղծվելու են նոր գործարաններ և արտադրամասեր։ Իր հայտարարությունների հավաստիությունը հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ անձամբ ներկա է գտնվում տարբեր գործարանների և արտադրամասերի բացմանը։

AntiFake.am-ը որոշեց ուսումնասիրել, թե ինչ վիճակում են գտնվում այն գործարանները, որոնք բացվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, և որոնց բացմանը անձամբ ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը։

Դեռևս 2018թ. դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Մերձավանում «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Հաղորդվում էր, որ «նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրները»:

AntiFake.am-ը փորձեց կապվել գործարանի ադմինիստրացիայի հետ, պարզելու համար, թե բացումից հետո ինչ հաջողություններ է գրանցել գործարանը, որքանով են բավարարվել ներդրումային սպասելիքները և ինչ մասշտաբ է ընդգրկում գործարանի արտադրանքի գործածությունը և ինչ ծրագրեր կան արտադրանքը արտահանելու համար: Սակայն մեզ չհաջողվեց գտնել որևէ կոնտակտային տվյալ գործարանի հետ կապ հաստատելու համար:

Տեղեկություն ստանալու համար կապվեցինք Մերձավանի համայնքապետարանի հետ՝ խնդրելով որևէ տեղեկություն կամ կոնտակտային տվյալ տրամադրել, սակայն համայնքապետարանի աշխատակիցը տեղյակ չէր և խոստացավ ճշտել: Եվս մեկ զանգի արդյունքում աշխատակիցը, որը ինքն էլ զարմացած էր, տեղեկացրեց, որ գործարանը չի գործում: Մեր հարցին, թե որոնք են գործարանի աշխատանքների կասեցման պատճառները, աշխատակիցը հայտնեց, որ որևէ տեղեկություն չունի:

Ավելին, «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի մասին որևէ նշում չկա նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մի գործարանի բացմանը, որն անգամ գրանցված չի էլ եղել։

Նիկոլ Փաշինյանը չի՞ տիրապետում այս տեղեկատվությանը։ Մի՞թե նրան չեն զեկուցել, որ գործարանը պետական գրանցում չունի իր այցելության պահին, կամ մի՞թե չեն զեկուցել, որ գործարանի բացումից ընդամենը 4 ամիս անց այն չի գործում։ Իսկ միգուցե ի սկզբանե գործարանը չէր էլ աշխատելու՞, և Նիկոլ Փաշինյանը, իմանալով սրա մասին, պարզապես աշխատող տնտեսության և բացվող գործարանների իմիտացիա էր ստեղծում։

դիտվել է 1413 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am