Համազա՛սպ, մի քիչ զուսպ եղեք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին .ԱԺ-ում թեժ է
Ազգային ժողովում, երբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ընդդիմության նախագծերը քննարկել լիագումար նիստում: «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ ամբիոնից հեգնեց ընդդիմության դժգոհություններին և ասաց. «Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ»։
«Հա, լուրջ ենք ասում»,դժգոհեց ԲՀԿ-ական Գևոչգ Պետրոսյանը:
«Էս պրակտիկաները բերեք դադարեցնենք։ Հարց է հնչում՝ ո՞վ է ավելի մոտ ժողովրդին։ Նորից եմ հարցնում, լո՞ւրջ եք ասում», - հայտարարեց Դանիելյանը։
«Դե մի հատ օրենքի նախագծի անուն տվեք»,-ասաց Գևոչգ Պետրոսյանը:
«Ակնհայտ է, որ սաբոտաժի մարտավարությունը ընտրված է, հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի օրինագծեր են բերում, որոնք իրենք էլ չեն պատկերացնում՝ ինչպես են իրագործելու, հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»,-շարունակեց Դանիելյանը:
Դանիելյանի ելույթին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագամավոր Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ եկել է անկեղծ լինելու ժամանակը։
«Կներեք՝ Ձեր անունը՝ Համազասպ, մի քիչ զուսպ եղեք։ Էն, ինչ արել է Բարգավաճ Հայաստանը, երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս հասկանալ։ Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու ևս մի երկուսը, ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը։ Հաստատ՝ ոչ այս դահլիճում։ Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող ուժերի, գործիչների հանդեպ։ Մի փորձեք հանրությանը անընդհատ վախեցենլ հակահեղափոխության ստվերներով։ Ես հասկանում եմ՝ ձեզ հեշտ է, քանի որ գործ չկա անելու, մնում է գտնել թշնամիներ»։