Ազնավուրի երեկոյին ֆրանսիացի աստղերն են միայն՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին. Պրոդյուսեր

Մայիսի 26-ին Ազնավուրի հիշատակին նվիրված երևանյան համերգից առաջ 168 ժամը խոսել է Փարիզի՝ «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Հայկ Շահբազյանի հետ, ով նախագծի իրականացնողն է:

– Շանսոնիեի 95-ամյակին նվիրված համերգային ծրագիրը կհարստանա՞ Մոսկվա տեղափոխվելուց առաջ և ընդհանուր առմամբ ի՞նչ փոփոխություններ կկրի նախագիծը Փարիզում ու ԱՄՆ-ում նախատեսվող համերգներին:


– Ծրագրի փոփոխությունների և ժամկետների մասին առայժմ շատ քիչ բան է հայտնի, երևանյան համերգից է կախված շատ բան: Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան, և ArmCentre-ի կենտրոնի հետ համատեղ նախաձեռնած համերգային մեծ նախագծով մտադիր ենք մեր փառավոր հայրենակցի հիշատակին տուրք մատուցել:


Ֆրանսիացի հռչակավոր կատարողների ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգանք նախ՝ Ազնավուրի երկու հայրենիքներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում, և ապա՝ տարվա ընթացքում նախատեսում ենք շրջագայել Մոսկվայում և ԱՄՆ-ի ամենահայաշատ նահանգում՝ Կալիֆոռնիայում: Այսպիսով հայտարարում ենք հոբելյանական տարի Ազնավուրի համար:

– Նախագիծն իրականացնում եք, փաստորեն, հայաստանյան կազմակերպության հետ, այո՞:


– «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգային նախագծի հեղինակը ArmCentre-ի հիմնադիր Վահե Հարությունյանն է: Նշեմ, որ Շանսոնիեի հիշատակին նվիրված համերգային ծրագիրը կանցկացվի Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո:

– Հայկ, համերգային ծրագրից խոսենք: Պատրաստվում եք կատարողների նույն կազմը պահպանել նաև մեծ քաղաքներո՞վ շրջելիս, թե՞ որոշակի փոփոխություններ այդուհանդերձ կկրի համերգային ծրագիրը:

– Համերգային նախագծի մեկնարկը կտրվի Երևանից: Մայիսի 26-ին Մարզահամերգային համալիրի բեմում բացառապես ֆրանսիացի երգիչները կլինեն: Նրանք հանդես կգան մեզ վաղուց սիրելի ու հարազատ դարձած Ազնավուրի երգերի կատարումներով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի պրոֆեսիոնալ խումբն առաջին անգամ այդ մեծ սպորտային կոմպլեքսում պիտի ապահովի ազնավուրյան կատարումների նվագակցումը: Դա առանձնապես հեշտ բան չէ այդ ահռելի մակերես ունեցող տարածքի դեպքում՝ առավել ևս, որ մարզական կոմպլեքսին հատուկ միջավայր է ստեղծված, որտեղ ակուստիկայի մեծ խնդիր կա: Բայց հայաստանցի մեր գործընկերների հետ միասին լուծել ենք նաև այս խնդիրը: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող հատուկ մասնագետների միջոցով, որոնք, ի դեպ, նաև դրսից հրավիրվածներ են, այդ օրը կապահովենք բարձրակարգ երաժշտություն ու անկրկնելի համերգային երեկո:

Ինչ վերաբերում է ծրագրի փոփոխությանը՝ առայժմ մյուս գործընկերոջ հետ քննարկման դաշտում ենք, հավանաբար և կատարողների և համերգային ծրագրի մասով ներդաշնակ համալրումներ կունենանք Մոսկվայի և Փարիզի համերգների դեպքում:

– Ո՞ւմ կատարումներն է վայելելու հայաստանյան հանդիսատեսը` Մարզահամերգային համալիրում:

– Հայաստանյան համերգի կատարողները կլինեն աշխարհահռչակ կատարողներ՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը: Ի դեպ, նախագծին աջակցում է նաև Ազնավուր ընտանիքը, և որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ ՝ Քրիստինա Ազնավուրի հետ միասին, այդ օրը ներկա կգտնվի երևանյան համերգին:

 

– Նրանք մինչ ա՞յդ էլ են իրենց երգացանկում ունեցել Ազնավուրի երգերի կատարումներ:

– Նրանցից մի քանիսը երգում են Ազնավուրից և իրենց հիմնական ռեպերտուարում ունեն Ազնավուրի երգացանկից որոշ ստեղծագործություններ: Բայց մեր ընտրության հիմքում դերակատարություն է ունեցել մի քանի այլ գործոն, որ, օրինակ, մեկը եղել էր մինչ այդ Հայաստանում, կոնտակտ ունեցել էր հայ հանդիսատեսի հետ, մյուսը Ազնավուրի հետ կատարում ուներ՝ երկրաշարժից հետո գրված «Քեզ համար, Հայաստան» երգի ու բարեգործական համերգի շրջանակներում: Բոլորը մեծ պատիվ են համարել Շահբազյան պրոդյուսերական կենտրոնի առաջարկը՝ ներգրավվել Ազնավուրի հոբելյանական նախագծում և հանդես գալ Շանսոնիեի երկրպագուների համար: Եվ մեզնից այդ առումով այնքան քիչ ջանք ու ժամանակ է պահանջվել, որպեսզի ի մի բերվենք և հասկանանք՝ ինչ ծրագիր ենք կազմում:

– Նրանց խանդավառությունը նկատելի էր սոցցանցերում թողարկած իրենց ուղերձներից, որոնք ուղղել էին հայ հանդիսատեսին:

– Այո, Սլիմանը և Հելեն Սեգարան արդեն իսկ պոզիտիվ լայվերով երևանյան հանդիսատեսին հրավիրել են հանդիպման, նրանք մեծ ջանասիրությամբ պատրաստվում են համերգին ու օր առաջ նաև Հայաստանի լրատվադաշտի հետ հանդիպում կունենան: Ենթադրվում է, որ լրագրողների հետ հանդիպումը կլինի նրանց համատեղ ասուլիսի ֆորմատով: Մենք անասելի էմոցիաներով ու մեծ անհամբերությամբ սպասում ենք Երևան ժամանելու օրվան: Վստահ ենք, որ ամենատպավորիչ համերգային երեկոն կունենանք Երևանում:

– Համերգի առիթով Երևանում հրավիրած Ձեր ասուլիսին նաև անակնկալի մասին ակնարկեցիք, իսկապե՞ս լինելու է անակնկալ:

– Այո, դրանցից մեկը նորահայտ ֆրանսահայ կատարողի բեմ դուրս գալը կլինի, Րաֆֆի Արտոն Ֆրանսիայում շատ հայտնի երգիչ է արդեն: Հաջորդ անակնկալը հանդիսատեսի համար է նախատեսված, թե ինչ է՝ փակագծերը մինչ այդ բացել չենք կարող: Միայն կարող եմ համոզված ասել, որ բոլորիս հրաշալի երեկո է սպասվում, համեցեք, սիրելիներս…

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Զանգվածային բախումներ. կա մեկ զոհ «Հեղափոխությունից հետո գազը, էլեկտրաէներգիան, բենզինը չէժանացան». Ոսկան Սարգսյան Լարված իրավիճակ Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե հատվածներին և գլխիվայր շրջվել. ավտոմեքենայի գազաբալոնը շպրտվել է Ինչ որոշում են կայացրել արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված Ձեր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման. Սասուն Միքայելյան Լենա Նազարյանը իրենց պարտավորությունների մասին Նույնիսկ մի էլ մտածեք գաղափարախոսությունների մասին։ Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն Ուսման վարձը եկամտահարկով վճարելու բաղձալի ճանապարհը Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է հայ կնոջ դանակահարությունը Ձեր իսկ կողմից կազմակերպված առաջին հարցման արդյունքները ջնջելով, որի համաձայն Փաշինյանի գործունեությունը չի ողջունում հարցվածների 54 տոկոսը, չեք օգնի ՀՀ վարչապետին Թող ռեսուրսները սպառվեն եւ հայտնվեն «բոմժի» կարգավիճակում. Նիկոլ Փաշինյան «Բաքուն բանակցություններից առաջ կրկին դիմել է Հայաստանին». Աշոտ Ասատրյան Վաղվանից ազդարարում ենք մեր փողոցային ակցիաների մեկնարկը Ընտրելու են վարչության նոր կազմ Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան Ուրիխանյան Արժե՞ր քանդել Օպերայի դիմացի սրճարանները և թույլատրել այս «բազարը» Կալանավորվել է Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանած 63-ամյա տղամարդը Բթամտություն է. Սանասարյան Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ. Նիկոլ Փաշինյան Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ Նորից առաջարկ Թուրքիայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Ատոմյանը և Արմեն Խաչատրյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Ռ. Քոչարյանի գործը: Դատական համակարգ, վեթինգ: Ինչպիսի՞ լրացումների կարիք ունի Քրեական օրենսգիրքը: Հարակից հարցեր»: Հունիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Թեման՝ «Ռոբերտ Քոչարյանի գործը. վերջին նորությունները, ընթացքը, հետագա քայլեր և ակնկալիքներ, թեմային առնչվող այլ հարցեր»: Հունիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը: ԹԵՄԱ՝ ՔՊ առաջին համագումարը. ներքաղաքական օրակարգ. Ռոբերտ Քոչարյանի գործը. Արցախի անվտանգությունը: Հունիսի 17-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն(Գյուլբենկյան սրահում), մանրամասները 098-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա բնապահպան,աշխարհագրական գիտությունների դոկտոր ԿարինեԴանիելյանի և բնապահպան, կենսաբանականգիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովայի ասուլիսը:Թեմա` Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարիմիջազգային օրն է: Որո՞նք են այս համատեքստում մեր առաջծառացած խնդիրներն ու ի՞նչ... Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն մայիսի 31-ից հունիսի 3-ը Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի վերաբերյալ: Հունիսի 17-ին ժամը՝ 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա փաստաբան Ռուզան Տեր- Վարդանյանի ասուլիսը։ Թեման՝ «ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակիցները հեղինակազրկել են նախկին նախարարին և ՀՀ վարչապետին. փաստեր և հիմանավորումներ»։ Հունիսի 17-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն(Գյուլբենկյան սրահում), մանրամասները 098-50-93-50հեռախոսահամարով) տեղի «Սպառողներիխորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ ԿարենՉիլինգարյանի և սննդաբան Գայանե Շահխաթունու ասուլիսը:Թեմա` փողոցային առևտուրն ու այս շրջանում հնարավորթունավորումները: Որքանո՞վ են վտանագավոր և ախտածինփոշու, արևի տակ վաճառվող մթերքները, ձկնատեսակներն ուքաղցրեղենը: Ամառային անվտանգ և առողջ սննդակարգ Հունիսի 17-ին` ժամը 10:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ` ,,Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ,, թեմայով: ՀՈՒՆԻՍԻ 17-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանի, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Հունիսի 17-ն անապատացման դեմ պայքարի միջազգային օրն է. ոլորտի խնդիրներն, իրականացվող ծրագրերը:... Հունիսի 15-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիետա Հակոբյանը և «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանը: Թեմա` Թթվասերի լաբարատոր ուսումնասիրություններ. հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։ Ինչ իրավիճակ է տիրում ներկայումս թթվասերի և այլ սննդամթերքների շուկայում, ինչպես ճիշտ սնվել: