Չնայած Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ինքը չի միջամտում դատական իշխանության գործունեությանը, դատարանների կողմից արձակված որոշումները վկայում են հակառակի մասին

Բոլոր նրանք, ովքեր առնչություն են ունեցել հայկական իրավապահ մարմինների հետ՝ տուժողի կամ մեղադրյալի կարգավիճակում, թե մինչև «թավշյա տեղափոխությունը», թե այսօր գիտեն, որ մեծ ջանքեր և համառություն է պահանջվում իրենցից` օրինականության սկզբունքի բացակայության պայմաններում իրավունքի հարգման պահանջ ներկայացնելը:

Իրավունքի գերակայության և օրինականության սկզբունքի բացակայության մասին է վկայում առանց հիմնավորման ու պատճառաբանության, և անորոշ ժամկետով «Սասնա ծռերի» դատավարության հետաձգելը: Մինչդեռ սույն գործով նախնական կալանքի տակ գտնվող իմ պաշտպանյալ Արմեն Բիլյանը, ով բացարձակ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ (ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան պատճառի) 2 տարի 8 ամիս է անօրեն գտնվում նախնական կալանքի տակ:
2019 թվականի ապրիլի 3-ից «Սասնա ծռերի» դատավարության դադարեցումը և Արմեն Բիլյանին նախնական կալանքի տակ պահելը, գործով կարևոր վկա սպանված ոստիկան Յուրա Տեպանոսյանի հայրիկի` Վահրամ Տեպանոսյանի բողոքին ընթացք չտալը, դատարանում նրա վկայությունը չլսելը փաստում է, որ «թավշյա» տեղափոխությունից հետո Հայաստանում շարունակում է զորեղ գտնվել «մերժված» Սերժ Սարգսյանը:

Վահրամ Տեպանոսյանը հստակ մատնանշելով փաստեր բարձրաձայնում է, որ «Սասնա ծռերի» գործով տեղի չի ունեցել օրինական նախաքննություն և կեղծվել են իր որդու սպանության հետ առնչվող փաստական տվյալները: Նա իր որդու սպանության պատվիրատու է մատնանշում Սերժ Սարգսյանին:

Չնայած Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ինքը չի միջամտում դատական իշխանության գործունեությանը, դատարանների կողմից արձակված որոշումները վկայում են հակառակի մասին: «Մերժված» Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելը, ոչ միայն անհասկանալի է, այլ մատնում է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» տեղափոխության գործարքի կողմերին:

Հայաստանում դատաիրավական համակարգը շարունակում է գործել, որպես գործադիր իշխանության կցորդ: Այսպես կոչված «թավիշի» կողմից «մերժված» Սերժ Սարգսյանն էլ շարունակում է վայելել ազատությունը և անպատժելիությունը: Դեռ ավելին՝ նա «բեղուն» աշխատանք իրականացնելով պատրաստվում է տեղափոխության նոր փուլի իրագործման: Իսկ հազարավոր իրավազրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ինչպես «մերժված» Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, այնպես էլ այսօր շարունակում են բողոքներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս փուլում՝ ի դեմս Նիկոլի, «թավշյա» կառավարության ընդդեմ Հայաստանի Հանրապետության:


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան՝ Զարուհի Փոստանջյան

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am