Զինծառայողը վրեժխնդիր է եղել, ծառայակցին արթնացրել է ու դանակահարել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է զորանոցում գիշերային ժամին զինծառայողին դանակահարելու գործով դատավարությունը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` զինվորին դանակահարելու մեջ մեղադրվում է համածառայակիցը:
Պարզվում է` դրա նախորդ օրը զինվորի նկատմամբ բռնություն էր գործադրվել, նա ծեծի էր ենթարկվել: Վերջինս էլ վրեժխնդիր լինելու համար հաջորդ օրը մոտեցել է դիվիզիոնի զորանոցում քնած համածառայակցին, ով նախօրեին իրեն ծեծել էր, արթնացրել է նրան և նախապես իր ձեռքում գտնվող բացովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս աջ կողային շրջանին: Հարվածը կենսական օրգանները չի վնասել: Պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել երկու զինվորներին էլ, թե՛ դանակահարողին և թե՛ դանակահարվածին` զինվորին ծեծելու համար: