Արմավիրի մարզպետը Զարթոնքի միջադեպի մասին
Դիտել նաև
«Որևէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել ՀՀ-ում․ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք»․ վարչապետ (video)
Լարված իրավիճակ. Զարթոնքի դպրոցի վիճաբանության մանրամասները. ինչպես է աշխատակիցը վնասվածք ստացել. տեսանյութ
Նոր ցույցեր Զարթոնքում՝ արդեն դպրոցի տնօրենի դեմ (տեսանյութ)
Զարթոնք գյուղում կրակոցներով ուղեկցված միջադեպից տուժած բնակիչը վիրահատվել է
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտարարություն է տարածել՝ Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների տիրույթում:
Այնուամենայնիվ, կողմերին կրկին հորդորում եմ դադարեցնել բողոքի ակցիաները և ներհամայնքային խնդիրները փորձել կարգավորել օրենքի շրջանակներում»,- հայտարարել է նա: