Ոչ մի կոռումպացված պաշտոնյա գիշերը չի կարող հանգիստ քնել. Նիկոլ Փաշինյանը նորից զգուշացրեց (video)
Բարձրագույն դատական խորհուրդը նշում է իր գործունեության մեկ տարին, ինչի առթիվ ԲԴԽ էր այցելել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես երաշխավորում եմ մի բան, որ ՀՀ-ում հաստատված իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից»:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ կգտնվեն մարդիկ, ովքեր գործում են կամ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ եւ ՀՀ ժողովրդի դեմ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.