Վերադառնամ՝ կքննարկենք. Տրանսգենդերը Զոհրաբյանին դիմել է մեկ շաբաթ առաջ. նկար

Հանրությունն այս օրերին ակտիվ քննարկում է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն ԱԺ ամբիոնից՝ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի հրավիրած լսումներին, որը վարում էր «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Քննարկվեց ոչ այնքան տրանսգենդեր կնոջ ելույթի բովանդակությունն ու առաջ քաշած հարցերը, որքան այն, թե նա ինչպես է հայտնվել Ազգային ժողովում եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ հրավերով։

Այս հողի վրա սկիզբ առավ «Իմ քայլը»- «ԲՀԿ» հակամարտություն, կողմերը միմյանց մեղադրեցին սեռափոխված անձին ԱԺ հրավիրելու, ԱԺ ամբիոնը «պղծելու», «այլասերում» քարոզելու մեջ։
Մամուլն էլ ողողվեց տեղեկություններով, որ նրան ԱԺ է հրավիրել «Իմ քայլի» պատգամավոր՝ ,Մերժիր Սերժին» շարժման երբեմնի անդամ Մարինա Կարապետյանը։ Սակայն Կարապետյանը հայտարարեց, որ հրավիրողն ինքը չէ, այլ Նաիրա Զոհրաբյանը։

Երեկ էլ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Լիլիթ Մարտիրոսյանի մասին տեղյակ եղել է Զոհրաբյանը եւ հրավերի ձեւաթուղթն էլ լրացված եւ ստորագրված է եղել նրա կողմից։

Ստրասբուրգից չուշացավ նաեւ վերջինիս պատասխանը, ով հերքեց «Իմքայլականների» խոսքերը եւ սպառնաց դիմել դատարան այդ «լկտի սուտը» բացահայտելու համար։

Եվ, ահա, այս թոհուբոհի մեջ, որպեսզի ապացուցի, որ հրավիրողը Նաիրա Զոհրաբյանն է, շրջանառության մեջ է դրվել մի «նամակագրություն»՝ դեռեւս մարտի 15֊ին Լիլիթ Մարտիրոսյանը դիմում է հղել Զոհրաբյանին՝ «Իրավունքի կողմ» ՀԿ֊ից։ Մարտիրոսյանը դիմումում խնդրում է կազմակերպել քննարկում՝ գենդերային հավասարության վերաբերյալ․ «Որպես իրավապաշտպան կազմակերպություն՝ մենք գրեթե ամեն օր փաստագրում ենք գենդերային հիմքով բռնությունների տարբեր տեսակներ՝ ներառյալ գենդերային հիմքով ատելության հողի վրա կատարված բռնություններ, ատելության խոսքեր եւ խտրականության դեպքեր։ 2016 թվականից ցայսօր մենք գրանցել ենք բռնությունների 283 դեպք»։

Զոհրաբյանն այս գրությանը պատասխանել է, որ ԱԺ նախագահի հետ աշխատանքային այցով վաղը մեկ շաբաթով մեկնում է Գերմանիա. «Վերադառնամ՝ քննարկենք»։

Նշենք, որ այնուամենայնիվ այս փաստաթղթից չի երեւում, որ Զոհրաբյանը նամակագրությունից տեղակ է եղել, թե տրանսգենդեր կին է իրեն գրողը, որն օրեր անց ԱԺ ամբիոնից ելույթ է ունենալու:

դիտվել է 940 անգամ
Լրահոս
Ի՞նչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ դեսպանի համար «եկավ Շուշի այցելելու ժամանակը». Բադալյան Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Շարժումն անկասելի թափ է ստացել․ Փաշինյանի դաժան մայրամուտը․ Սուրեն Սուրենյանց (video) Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Վայ, վայ, վայ, վայ․ շատ դժգոհ եմ, աննկարագրելի․ Տիգրան Ավինյան (video) Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին Ովքեր կգոռան, կճչան, պետք է հեռացվեն. Բագրատ Սրբազանը զգուշացրեց (video) Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին Բոլորս Բագրատ Սարբազանի կողքին ենք․ սրանք պետք է հրաժական տան, որ մարդավարի դատվեն․ մանկավարժ (video) Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին Հայ-թուրք-ադրբեջանական առևտուր․ կան պայմանավորվածություններ Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց, իսկ Պուտինի երդմնակալությանը չի գնում. Նարեկ Մանթաշյան Գլխավոր դավաճանին ավանակի վրա պետք է թարս նստացնենք. տավուշեցի (video) Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբանական խումբ Հարյուրավոր քաղաքացիներ, դրոշները պարզած, երթով շարժվում են Երևան (video) Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Աննա Հակոբյանը շատ փոքր մարդ է, որ ասի՝ իմ որդին հանուն ինչի է զոհվել. Ալիսա Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am