Հայ կինը, եթե կանգնեց ոտքի, առյուծից բեթար կլինի. Ակցիայի մասնակիցներ (video)
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Դավթի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը:
Ընկերության աշխատակիցները հայտարարում են, որ իրենց տնօրենի կողքին են և պահանջում են, որ վարչապետ Փաշինյանը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին:
«Մենք ընտանիքներ ունենք, որոնց պահում ենք այս աշխատանքով, ինչ է անում ՊԵԿ-ը, ինչ եք անում դուք: Դուք ինչ գիտեք սովածն ինչ է: Իմ երեխան անքուն գիշերներ է անցկացրել, հետո ես ընդունվեցի այս աշխատանքին ու նա այլևս սոված չէ»,- հայտարարում են դատարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները՝ Սպայկա ընկերության աշխատակիցները:
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայանա, պատասխանի իրենց հարցերին:
Նրանց խոսքերով, Դավիթ Ղազարյանը հերոս է, որ ներդրումներ է բերել Հայաստան, իսկ հիմա որևէ մեկն այլևս ներդրումներ չի բերելու: