Էս ուր ենք հասել,որ մեր վարչապետը հղում է անում Ալիևին. խայտառակություն է.Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ/Մաս Մաս 1-ին/

-Մամուլում գրվեց այն մասին,որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու որոշ միջոցառումների,բավականին երկար մնաց Արցախում:Հայտնի է,որ Նիկոլ Փաշինյանը նույնպես պետք է մեկներ Արցախ՝մասնակցելու Հայաստանի և Արցախի ԱԱԾ համատեղ նիստին:Արցախի շուրջ վերջին շրջանում բավականին հակասական հայտարարություններ են հնչում,հնարավո՞ր է,որ այնտեղ կայանար հանդիպում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև:

-Նախ այն ժամանակ պետք էր զարմանալ ,եթե Սերժ Սարգսյանը չգնար Արցախ, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է և ծնունդով Արցախից , նորմալ է և տրամաբանական ,որ նա Արցախում է,հանդիպում է Արցախի ղեկավարության ,ժողովրդի հետ,նաև մասնակցում է Վազգեն Սարգսյանի 60 -ամյակին նվիրված պաշտոնական և պետական միջոցառումներին:Ինչ վերաբերում է երրորդ նախագահի և ձեր նշած անձնավորության հանդիպմանը,ապա պետք է ասեմ,որ եթե հանդիպելու լինեին,այսքան ամիսների ընթացքում կհանդիպեին:

-Ես ի նկատի ունեմ այն,որ իշխանության գալուց որոշակի ժամանակ անց հայտարարություններ եղան,թե Արցախի հետ կապված հնարավոր է որոշ խորհրդատվական հանդիպումներ լինենլ,ես այդ կոնկեքստում եմ ասում:

-Փաշինյանին,որ լսեք նա ամեն ինչ գիտի,ինքը կարիք չունի որևէ մեկի հետ հանդիպելու:Հիշու՞մ եք՝Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպեց և ասաց՝ այդ հանդիպմանը Տեր-Պետրոսյանի հետ խոսեցի Արցախի խնդրի մասին ,բայց ոչ մի նոր բան չիմացա,ես ամեն ինչ գիտեի:

-Դուք ձեր մասով ասեք,դուք Փաշինյան-Տեր-Պետրոսյան հարաբերությունների հետ գործ չունեք:

-Խոսքը հարաբերությունների մասին չէ, երկու հարևանուհիների հարաբերությունների մասին չենք խոսում,մենք խոսում ենք պետության ներկա և նախկին ղեկավարների մասին,ովքեր քննարկում են պետական անվտանգության մասին կարևոր հարց:

-Մարտի 1-ի հետ կապված ձեր կարծիքը,գնահատականը ողջ քննության մասին,հատկապես երկրորդ նախագահի հետ կապված:Ես մի քանի անգամ նշել եմ,դուք ծանր ժառանգություն չեք թողել Փաշինյանի ուսերին,երբ ասում եք Նիկոլ Փաշինյանը ծանր դատավարություն է անում,կարելի՞ էր 10 տարվա ընթացքում հարցը փակել,այնպես փակել,որ հանրության մեջ հարցեր և կասկածներ չմնային:Ընդունո՞ւմ եք,որ անվստահություն կա այս հարցի հետ կապված,և իշխանությունը չի հասել նրան ,որ դա ավարտուն տեսք ստանա :Եթե ինչ-որ բաներ էլ հիմա Նիկոլ Փաշինյանը անում է,դա ժառանգություն է մնացել ձեզանից:

-Հարցը բաժմաշերտ է :Հիմա հերթով:Հարց համար 1.Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյա՞լ է,թե ոչ,այո, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:Հարց համար 2. Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրություն է իրականացնում ,այո,Նիկոլ Փաշինյանը իրականացնում է անձնական վրեժխնդրություն:Հարց 3-րդ.ՀՀ-ում դատարանները արդար են,ոչ, վկան՝հայտնի ձայնագրություններն են:Հարց 4-րդ.հասարակության մեջ հարցեր կա՞ն,թե՞ չկան,այո,հասարակության մեջ հարցեր կան,բայց դրա պատճառներից մեկը նաև այն ֆեյք լուրերն էին,որոնք 10 տարի շարունակ մամուլը,համացանցը գրում էր:Հարց 5-րդ.Դատավարություն եղել է ,թե ոչ.դատավարություն եղել է և համապատասխան մարդիկ ՀՀ դատական օրեսնգրքի հիման վրա դատապարտվել են,հետագայում եղել է համաներում:Հիմա ինչ կատարվում է Մարտի 1-ի գործով, կանկրետ ասել՝Փաշինյանի,Տեր-Պետրոսյանի կողմնակիցները,տարիներ շարունակ ինչ են ասել մեր ժողովրդին,ասել են՝Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում հնարավոր չէր բացահայտել,որովհետև Հանրապետական իշխանությունը կոծկում է Մարտի 1-ը:10 տարի շարունակ մենք ենք եղել,եղել է դատավարություն,ավարտվել է:Շուրջ 1 տարի է Նիկոլ Փաշինյանն է իշխանության և ինքն էլ հայտարարել է ,որ Մարտի 1-ը բացահայտված է: Առ այսօր Մարտի 1-ի հետ ,10 զոհերի հետ կապված որևէ մեղադրանք առաջադրված չէ:Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը շարունակում են խաղալ Մարտի 1-ի զոհերի և հասարակության նուրբ էմոցիաների հետ :Այն մեղադրանքները ,որոնք հնչեցնում էին նախկին իշխանության հասցեին,կրկնեմ ՝10 զոհերի հետ կապված որևէ մեկին մեղադրանք առաջադրված չի:

-Այդ հարցը կարելի է նաև ձեզ տալ,ինչո՞ւ 10 զոհերի հետ կապված հարցը վերջանական փակված չէ,որ հանրությունն էլ բավարաված լիներ,որ ով է հրաման տվել ,ով է կրակել:Ինչո՞ւ պետք է մինչ օրս դա մնար օրակարգում և ինչպես դուք եք ասում Նիկոլ Փաշինյանն էլ դա շահարկեր:

-Ես բարձր են գնահատում ձեր վերաբերմունքը իմ անձի հնարավորությունների հանդեպ, բայց ես Հայաստանի միանձնյա կառավարիչը , դատական իշխանության կառավարիչը չեմ եղել:Ես եղել եմ ու կամ քաղաքական գործիչ ,եղել եմ օրենսդիր իշխանության երկրորդ դեմքը, Մարտի 1-ի հետ կապված՝սկսած 2008-ի մարտի 3-ից առ այսօր արել եմ բացառապես քաղաքական հայտարարություններ և իմ հայտարարությունները ,ի տարբերություն շատերի,փոփոխության չեն ենթարկվել:Եվ այն ժամանակ,և այսօր ասել եմ ու կասեմ՝Մարտի 1-ի քաղաքական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմն են:Բաց է մնացել,փակ է մնացել,դիմեք իրավապահ մարմիններին: Հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության ,թող բացի:

-Դուք էլ բացեիք,10 տարի եղել եք իշխանության:Ինչո՞ւ մնար անպատասխան,որ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր շահարկեր:Այդ հարցը ճիշտ չի ձեզ ուղղե՞լ,ձեր թիմին,դատական իշխանությունն էլ ինչպես ասում են ձեր ազդեցության տակ էր:

- Ոնց որ ես ձեզ հարցնեմ լրատվական,սպորտային թողարկումներից,կամ սպորտային առաջնությունից:Մեր թիմը իր գնահատականը հնչեցրել է:Մեր իշխանության օրոք դատական գործընթաց եղել է ,մարդիկ դատապարտվել են:Հիմա Փաշինյանն ու իր կոմնակիցները ասում էին՝Սերժ Սարգսյանի իշխանությունը կոծկում է Մարտի 1-ը,մենք կբացահայտենք,ինքը եկավ,օգոստոսի 17-ին հայտարարեց,որ Մարտի 1-ը բացահայտված է:Ես ձեզ հարց եմ տալիս,պարոն Փաշինյան,10 զոհերի հետ կապված ու՞մ է առաջադրվել որևէ մեղադրանք:Որևէ մեկին չի առաջադրվել և այսօր էլ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է :

-Ասում է գլխավոր մեղավորը ,ով պատասխանատու է,այսօր կալանավորված է,ձեր բոլոր պահանջները բավարարված են:Հանրությունն էլ դա ողջունում է:Ասում է՝այդ ես չեմ նշանակել մեղավոր,10 տարի դուք եք նշանակել մեղավոր, մամուլն էլ է ասել:

-Մենք չենք ապրում նախնադարյան հասարակության ժամանակաշրջանում,որ իշխանությունը և գործող վարչապետը մանիպուլացիայի ենթարկի կամ ամեն ինչ գցի ժողովրդի կամ կներեք ամբոխահաճո հայտարարությունների վրա:Ինքը պատասխանատու է,հայտարություն արել է,թող բարի լինի հստակ գնահատական հնչեցնի:Ասել է՝ Մարտի 1-ը բացահայտված է,այն բացահայտված չէ,հրապարակային որևէ նոր բան չկա,10 զոհերի հետ կապված որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ՝ոչ Քոչարյանին,որ նախկին իշխանություններին:

-Որ ասում է հանրությունը մեղավոր է նշանակել,դուք ասացիք,որ 10 տարի շարունակ,Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ասել են,որ այս հանցագործ իշխանությունները դա կոծկել են, 10 տարի ամեն ինչ ուղղվել է դեպի Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան:Գիտենք հիմա մամուլի վրա ինչ մեծ ազդեցություն ունի իշխանությունը:Այդ մամուլն էր տևական ժամանակ ինչ-որ իմաստով մեղավոր նշանակում Քոչարյանին,այն է ,որ նա ունի աստղաբաշխական գումար:Դուք այս իմաստով չեք օգնե՞լ ,աջակցե՞լ,որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանգիստ ասի՝գիտեք,իրենց մամուլն էլ էր ասում,իրենք էլ էին ասում:

-Դուք ինձ վերագրում եք բաներ,որ ես չեմ ասել,ես ինչ ասել եմ ,իմ ասածի տերն եմ եղել,կամ ու կլինեմ:Ես 2008-ի մարտին ասել եմ,որ պատասխանատուն Տեր-Պետրոսյանն է,և նրա քաղաքական թիմը:2019 թվականի մարտին նույն բանը կրկնում եմ:Մնացած հարցերը հրապարակային գործիչներին:Ես դատական իշխանության ներկայացուցիչ չեմ,ես տալիս եմ քաղաքական գնահատական,և իմ գնահատականը և այն ժամանակ և այսօր չի փոխվել:Նիկոլ Փաշինյանը ստել է ,մանիպուլացիայի է ենթարկել իր քաղաքական թիմի հետ:

-Այն ժամանակ ,երբ ասում էին նման ունեցվածք ունի,կարո՞ղ էիք չէ ասել,դա հերյուրանք է,դա սուտ է:Չլսվե՞ց չէ նման պատասխան այն ժամանակ:

-Քաղաքական առումով բոլոր հարցերի պատասխանները հստակ տրվել է ,կարող է մեկին բավարարի,մեկին՝չբավարարի,դա էլ հարց է:Բայց բոլոր քաղաքական և իրավական գործընթացների հետ կապված ,նույն գնահատականը հստակ տրվել է և կրկնում եմ,այսօր էլ Հայաստանի քաղաքական դաշտում ,Հանրապետական կուսակցությունը միակ կուսակցությունն է ,որ Ռոբերտ Քոչարյանին հայտարարել է քաղաքական բանտարկյալ:

-Հայտարարությունը այո,բայց դատապարտեց նաև ՀՅԴ-ն:

-Դատապարտելը մի բան է,քաղաքական բանտարկյալ հայտարարելը ՝այլ բան:

-Օպտիմալացման հետ ակպված հարցին շատ ակտիվ անդրադառնում եք:Տեսեք,թե ինչ փաստարկ են բերեում,որ այս ծրագիրը կար նախկին իշխանությունների կողմից,Կարեն Կարապետյանն էր մշակել,նաև կուլիսային խոսակցություն կա,որ Սերժ Սարգսյանը հետ էր պահում սոցիալական վիճակը հաշվի առնելով,որ կարող է բերել ցնցումների :Դրա անհրաժեշտությունը կա՞ր,թե՞ չկար:Իշխանության նեկայացուցիչը հայտարարեց,թե դե գիտեք ինչ կա,10 000 շարիկ գլորողներ էին,հիմա այդ 10000 շարիկ գլորողներին ուղարկում ենք տուն:Դուք շարիկ գլորողների՞ էիք պահում:

-Չեմ կարծում,որ հիմա պետք է գնահատական տամ ինչպիսի քաղաքականություն ենք մենք վարել,լավ,թե վատ:Մեր սխալը կայանում է նրանում, որ մենք փոխարենը Փաշինյանի խոստումը Փաշինյանի իրականացրածը իրար համադրենք,ասում ենք դե իրենք էլ էին ուզում:Իրենք ինչ էին ուզում,ինչ ծրագիր էին ուզում,դա անցյալում է:Կոնկրետ Փաշինյանը,հեղաշրջման ժամանակ,օպտիմալացման մասին չի խոսել,հակառակը կանգնել ասել է,դուք ոնց ինձ ասեք,այդպես կլինի:Ես հրապարակից չեմ լսել,որ որևէ մեկը պահանջեր Փաշինյանից,որ կրճատում աներ:Հակառակը,Փաշինյանը հրապարկում ապրիլի 19-ին ,փաստերով եմ ասում,հայտարարեց,որ երբ ինքը գա իշխանության,պետական աշխատողների աշխատավարձը պետք է բարձրանա,ոստիկանինը պետք է բարձրանա,և այդ մարդիկ այլևս ստիպված չեն լինելու շաբաթ կիրակի օրերին բետոն թափել:Հիմա Փաշինյանին ասեմ,որ մարդկանցից շատերը արդեն ոչ թե շաբաթ կիրակի են բետոն թափում,այլ երկուշաբթիից կիրակի են բետոն թափում,որովհետև իր ապաշնորհ քաղաքականության արդյունքում դրանց մի մասը արդեն դառնում է գործազուրկ,իսկ մնացած մասի աշխատավարձը չի բարձրացել:Շարիկ գլորողների մասին ասեմ,որ դա առնվազն անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղքացիների նկատմամբ, և սա հերթական մեծամտական գոռոզ ,անթույլատրելի և անլուրջ հայտարարություն է:Շարիկ գլորողներին թող իրենց շրջապատում ման գան: Ով ինչքան բարեկամ,շարիկ գլորող է ունեցել,տարել են պառլամենտ են լցրել,որ պառլամենը շնորհք էլ չունեցավ Վազգեն Սարգսյանի 20-ամյակի առթիվ շնորհավորել Սպարապետին ու իր ազգին:Շարիկ գլորողները այնտեղ են,որ չֆայմեցին,որ Եռաբլուր գնան,շարիկ գլորողը իր շրջապատում է,որ խորհրդականները…

-Նա գնաց…

-Ուր գնաց,վարչապետը ո՞ւր է գնացել,նույնիսկ լայվ էր չի մտել,շնորհավորական ուղերձ էլ չի հղել Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առթիվ:Ալիևի հետ Դուշամբեում հանդիպում է Նիկոլը,միանգամից լայվ է մտնում ,ասում է ՝ժողովուրդ ջան, Ալիևը իմ վրա թողել է նորմալ և կիրթ մարդու տպավորություն: Վազգեն Սարգսյանի 60 –ամյակի առթիվ,մի մարդ ,ով Հայոց բանակի հիմնադիրն է, առաջին Պաշտպանության նախարարն է,Արցախի և Հայաստանի հերոս է,մի ուղերձի էլ չարժանացրեց:

-Բազմաթիվ միջոցառումներ կային :

-Վազգեն Սարգսյանն է,ձեռքի հետ անձնավորություն չէր,որ բազմաթիվ միջոցառումներ լինեն, ամենաանկապ սելֆի անելու,ծաղիկներ բաժանելու,սրան նրան գիրք նվիրելու փոխարեն…

-Մարդը պարզ կենցաղով է ապրում,ասում է անջրպետ չկա իմ ու ժողովրդի մեջ:

-Մի քիչ սպասեք,կտեսնենք:

-Վերջին հայտարարության մասին ձեր տպավորությունը ,հիմա կարող եք մեղադրել,ասել զիջողական քաղաքակնություն է,դրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը հստակ տվեց Գերմանիայում,չկա այդպիսի բան:Ինչո՞ւ է շարունակվում մեղադրանքների տարափը:

-Մայիսի 1-ին ԱԺ-ում հայտարարել եմ,որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել հիմնական բանակցող ղարաբաղյան հիմնահարցում և չի կարող գերագույն գլխավոր հրամանատար:Ոչ թե ես չեմ ուզում,այլ ինքը պատրաստ չի:

-Դա ձեր գնահատականն է:

-Դրան հաջորդեց,որովհետև դիվանագիտությունը ,Օպերային և Հանրապետության հրապարակի միտինգները չեն,որ ինքը դուխով խոսի ժողովուրդն էլ շախ տա ասի,վախ մեռնեմ մեր վարչապետի ջանին,պորտը տեղը դրեց:Դիվանագիտությունը լուրջ գիտություն է,արվեստ,պիտի քարը քարի վրա դնելով հասնել ինչ-որ բանի:Մեր իշխանությունը Փաշինյանին ժառանգել է Սանկտ-Պետերբուրգ,Վիեննա ,Ժնև հայանպաստ գործընթաց ու հայտարարություն: Նիկոլ Փաշինյանից հետո մենք լսեցինք Միլզի հայտարարությունը,ԱՄՆ-ի դեսպանը ասաց խաղաղություն տարածքների դիմաց,Փաշինյանն էլ ձեռքի հետ ասաց՝դե հեռացող դեսպանի հայտարարություն է:Շատ լավ հասկանում ենք,որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը,որևէ երկրում չի կարող ընկալվել այդ երկրի կամ վարչապետի կողմից հեռացող դեսպանի հայտարարություն:Սա խոսեց Փաշինյանի կամ մեծամտության կամ անլրջության մասին:Բոլթոնը եկավ Հայաստան,Նիկոլի հետ հանդիպեց, հետագայում եղավ Բոլթոնի ոչ հայանպաստ հայտարարությունը,որտեղ ասաց,որ Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն իրենց պատմական կաղապարներից:Երբ պառլամենտում այդ հարցի մասին խոսեցինք,Նիկոլը Փաշինյան ԱԺ ամբիոնից ասաց,որ ժամանակը կգա և կերևա,որ սա հայանպաստա հայտարարություն է:Ալիևն ու Էրդողանը միացյալ շքերթ կազմակերպեցին,ասացին,ժողովուրդ,պարոն Փաշինյան,վարչապետ ես հերիք է մարդկանց հետևից ընկնես,ազգը սևերի և սպիտակների բաժանես,հեղափոխական և հակահեղափոխական ման գաս,ազգը միավորի:Ինքը գնաց Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեց,մեզ անվանեց հակահեղափոխական,սև-սպիտակի բաժանում արեց,այն դեպքում,երբ Էրդողանն ու Ալիևը միավորվեցին: Դեկտեմբերի 17-ին կառավարության նիստին Ալիևը ինչ ասես ասաց,մեր մոտից լռում էին: Նրանք խոսում էին Արցախը ետ վերադարձնելու մասին,Նիկոլ Փաշինյանը Ալիևին ասում էր կիրթ և նորմալ անձանավորություն:Ամենակարևորը՝փաստերով,զգացմունքներ,անձեր մոռանում ենք:Մեր օրոք եղել է հինգ համանախագահ երկրների ղեկավարների՝ Սարկոզի-Պուտին- Օբամա,Սարկոզի- Օբամա Մեդվեդև,Օլանդ -Օբամա -Պուտին և էլի երկուսը,հինգ նման հայատարարություն , որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը հստակ նշված է եղել:Ավելին՝Արցախի ապրիլյան պատերազմից հետո մենք ուժեղացրեցինք մեր դիրքորոշումը,դրա հետևանքնով հրապարակ եկավ Ժնև, Սանկտ -Պետերբուրգ ,Վիեննա :Ի պատասխան դրա Դիլիջանում մեր աշխարհահռչակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՝ դե Ադրբեջանն ասում է ,որ Վիեննա ,Սանտ- Պետերբուրգ նման պայմանվաորվածություն չկա: Էս ուր ենք հասել,որ մեր վարչապետը հղում է անում Ալիևին:Սա խայտառակություն է:Շավարշ Քոչարյանն ու Զոհրաբ Մնացականայնը փորձեցին սվաղել,բայց արդեն ուշ էր:Եվ ամենակարևորը՝ապրիլյան պատերազմից հետո,ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ,համանախագահների անունից երևանյան մամուլի ասուլիսի ժամանակ,հայտարարեց,որ բանակցությունների վերջնական փուլում Արցախը պետք է անշուշտ մասնակցի բանակցություններին:Սա եղել է մեր ժառանգությունը:Ես պատմաբան եմ,ամեն ինչ փաստերով եմ ասում,կարող եք բացել նայել:Այսօր մենք առաջին անգամ ունենք համանախագահների հայտարարություն,որը Ադրբեջանը ողջունում է,իսկ Հայսատանը անատամ ասում է՝դե հայտարարություն է:Լևոն Տեր-Պետրոսյանից հետո համանախագահների հայտարարություն չի եղել,որը մեր իշխանությունը բացասական գնահատական տա,և Ադրբեջանը ողջունի:Ես չեմ ուզում ոչ թերագնահատել,ոչ էլ գերագնահատել այս հայտարարության կարևորությունը:Սա արդյունքն է Նիկոլ Փաշինայնի ոչ լուրջ,շտապողական ու ոչ պրոֆեսոինալ քաղաքականության:Սրա ողջ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու իր ոչ պրոֆեսիոնալ իշխանությունը:

-Հերթով գանք.ասում ենք այս ենք թողել,այն,թողել էիք նաև ապրիլյան պատերազմի հետևանքներ,կորցրած տարածքներ:

-Չկա նման բան,ապրիլյան պատերազմը մենք հաղթե՞լ ենք,թե՞ չենք հաղթել:

-Կորուստ ունեցե՞լ ենք,թե՞ չենք ունեցել:

-Առաջին պատերազմը հաղթել ենք,թե չէ,կուուստ ունե՞ցել ենք.Շահումյանը,Գետաշենը,Մարտունաշենը, Արծվաշենը կորցրել ենք: Բա ինչո՞ւ եք ասում 1994 թվականին պատերազմը հաղթել ենք: Առաջին պատերազմում այս տարածքները կորցրել ենք…

-Համենայնդեպս 1994 թվականի զինադադարից հետո առաջին կորուստն էր,որ ունեցել ենք,դիվանագիտորեն կարողացել ենք պահել…

- Ապրիլյան պատերազմը Հայաստանը և Արցախը հաղթել են,Ադրբեջանը որևէ տարածք չի կարողացել նվաճել և Ադրբեջանի իշխանության բլից կրիգը և հարձակունը Արցախի վրա կանխվել է:Ադրբեջանը չկարողացավ ապրիլյանից հետ իր համար բանակցային գործընթացում որևէ նպաստավոր դիրք ունենալ,հակառակը՝ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ն ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը և նպաստավոր դիրքում հայտնվեց:

-Այո,Սանկտ-Պետոերբուրգ ,նման պայմանավորվածություններ եղան,բայց դրան գումարած ասում են 800 հեկտար:Փա՞ստ է չէ,որ չկա այդ 800 հեկտարը:

-Բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը ուժեղացել են,Ադրբեջանը որևէ լուրջ հաջողության չի հասել, մի կրկնեք այն,ինչ ասում է Ադրբեջանի իշխանությունը:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 748 անգամ
Լրահոս
Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am