«Վարչապետ կամ նախագահ փոխել լինում է, հանրությանը փոխելն է դժվար». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղադրել լուսանկար. «...և այդպես շատ շատերը: Նրանք, ովքեր «ընտրությունների» ժամանակ փող էին վերցրել կամ ձրի լավաշ ու Փաշինյանի դեմքին նայելով ոռնում էին, թե վերևն աստված, ներքևը Սամվել Ալեքսանյանը, նույն այդ մարդիկ հիմա ոռնում են՝ վերևն աստված ներքևը Նիկոլը: Եվ եթե հանկարծ փորձես մտածել, վերլուծել, էլ չեմ ասում՝ քննադատել, կասկածել, այլընտրանքային ուղի տեսնել, այլ կարծիք հայտնել, կորած ես: Այ, էսպես... Պատեհապաշտ են մարդկանց մեծ մասը, նաև հոգևորականները և առաջին հերթին նրանք, քանի որ նրանք էլ գաղափարին հավատալու և հետևելու փոխարեն, հավատում և պաշտում են մարդուն՝ անձին: Հետո զարմանում ենք, թե ինչու չենք կարողանում պետություն կառուցել: Երևի, որովհետև չենք հասկանում, որ պետք է լինել ոչ թե օրինապաշտ այլ օրինապահ, օրենքը չեն պաշտում, պահպանում են: Նույնն էլ ավանդույթը, պետք է պահպանել և ոչ պաշտել: Հենց այդ պատճառով էլ ոչ մի ավանդույթ չի պահպանվում, բայց պաշտվում է: Իսկ ինչ վերաբերում է այս պիղծ եղբայրներին, ուղղակի ապշել կարելի է, թե ուր հասցրին բարոյական արժեքները և ամենասոսկալին, որ դա արեցին սուրբ խոսքով: Թեպետ, մեծ դժվարությամբ, բայց վարչապետ կամ նախագահ փոխել լինում է, հանրությանը փոխելն է դժվար, հանրությանը քաղաքացու մտածելակերպին հասցնելն է դժվար: Բնավ կարևոր չի, որ Օրուելի «Անասնաֆերման» կարդացած լինի ամեն ոք: Բայց խիստ կարևոր է, որ հոգևոր առաջնորդը գեթ տասը պատվիրանները իմանա ու հաճախ կրկնի մտքի մեջ, ինքն իրեն»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան Հայտնի են վերջնական ցուցակները «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am