Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ

Փաստաբան Ղևոնդ Պապոյանը գրում է․

«Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացահայտ անգործության հետևանքով քաղաքացին ու նրա ընտանիքը հայտնվել են ահաբեկված վիճակում, իսկ նրանց իրավունքներն ու անվտանգությունը մնացել են լիովին անպաշտպան:

Դեպքերի շղթան սկիզբ է առել այն բանից հետո, երբ հարևանները երկաթե թիթեղներով, մեխելու եղանակով, ապօրինաբար փակել են քաղաքացու տան օրինական լուսամուտները՝ զրկելով ննջարանների միակ լուսավորությունից և մաքուր օդ շնչելու հնարավորությունից։ Երբ տանտերը փորձել է սեփական ուժերով հեռացնել պատուհանին մեխված թիթեղները, հարևաններից մեկը քաղաքացու բնակելի տարածք լուսամուտից բահը ներս մտցնելով հնչեցրել առողջությանը ծանր վնաս պատճառելու բացահայտ սպառնալիքներ (բնակարան ներխուժում՝ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Դրանից հետո որոշ ժամանակ անց տուն է վերադարձել ապօրինաբար լուսամուտը թիթեղով մեխելու եղանակով փակած անձանցից մեկը և սկսել է բարձրաձայն խուլիգանական հայհոյանքներ հնչեցնել քաղաքացու և նրա ընտանիքի անդամների հասցեին։

Արդյունքում քաղաքացիները ահաբեկված այդ ամենից հաղորդում են ներկայացվել Ոստիկանության Էրեբունու բաժին, ինչպես նաև հստակ խնդրվել է ապահովել իրենց ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը։

Սակայն, Էրեբունու բաժնի աշխատակիցները, մեկնելով դեպքի վայր, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով չեն ձերբակալել առերևույթ հանցանք կատարած անձանց, ավելին ոստիկանության ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել հանցանքնրի կանխման և քաղաքացիների անվտանգությունն երաշխավորելու համար։

Ոստիկանության այսպիսի անտարբերությունից սանձարձակված՝ հարևանները նույն օրը՝ 16.10.2026 թ, գիշերը ժամը 21:00-ի սահմաններում, անցել են առերևույթ նոր հանցավոր գործողությունների։

Այն ընթացքում, երբ քաղաքացու կինն ու աղջիկը գտնվել են ննջասենյակներում, հարևանները կրկին սկսել են երկաթե թիթեղները մեխել լուսամուտներին։

Այս ահաբեկող, խուլիգանական գործողությունների հետևանքով տանը գտնվող կինն ու երեխան կրկին ենթարկվել են ուժեղ հոգեբանական ահաբեկման (սթրեսի)։

Առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ կրկին ահազանգ է ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ձերբակալելու փոխարեն, դեպքի վայր ժամանած ոստիկանները տուժած քաղաքացուն են միայն տեղափոխել ոստիկանության բաժին՝ հերթական հաղորդումը ներկայացնելու համար:

Գտնում եմ, որ ոստիկանության այսօրինակ գործելաոճն անթույլատրելի է։ Այն ոչ միայն չի կանխում հանցավոր վարքագիծը, այլև խրախուսում է հանցագործներին, իսկ տուժողներին թողնում անպաշտպան»:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը Բնապահպանն ահազանգում է Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին «Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով #ՈՒՂԻՂ․ Հայաստանում քաղաքական սարսափելի հալածանքներ են․․․ լսումներ ԱԺ-ում (video) Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am