ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենի տեղակալ Մեթ Քուինը մեկուկես տարվա պաշտոնավարումից հետո հայտարարել է հեռանալու մասին։ Պաշտոնյայի վերջին աշխատանքային օրը կլինի նոյեմբերի 7-ը։ Իր որոշումը նա բացատրել է ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու ցանկությամբ, հաղորդում է The Hill-ը։

Ուրբաթ օրը X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Քուինը նշել է, որ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քարանի հետ արդեն մի քանի ամիս է՝ նախապատրաստում է լիազորությունների փոխանցման գործընթացը։ Գերատեսչության աշխատակիցներին ուղղված նամակում նա վերջին 18 ամիսներն իր կարիերայի ամենանշանակալի շրջանն է անվանել և խոստովանել, որ հեռանալու որոշումն իրեն հեշտ չի տրվել։


Քուինը Գաղտնի ծառայությունում աշխատել է ավելի քան 20 տարի, այնուհետև անցել թոշակի, սակայն ավելի ուշ վերադարձել է համակարգ ու ստանձնել տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նրա խոսքով՝ իր վերադարձն ի սկզբանե երկարաժամկետ չէր նախատեսված. նա անմիջապես զգուշացրել էր Քարանին, որ մտադիր է հնարավորինս արագ իրեն փոխարինող պատրաստել։

Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ կառույցը պատրաստ է հետագա աշխատանքին, և ընդգծել է ծառայողական առաջխաղացման վաղեմի ավանդույթը։ Ըստ նրա՝ իր վերադարձի նպատակներից մեկն այն էր, որ Գաղտնի ծառայությունը հետագայում ևս կարողանա տնօրենի տեղակալ նշանակել սեփական կադրերի շարքից՝ առանց դրսից թեկնածուներ փնտրելու։ Քուինը կարծում է, որ այդ նպատակին հաջողվել է հասնել։ Թե ով կզբաղեցնի նրա պաշտոնը, առայժմ չի հաղորդվում։

Այս շաբաթ ավելի վաղ Քուինը Քարանի հետ հարցազրույց էր տվել CBS News հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարին՝ պատմելով Գաղտնի ծառայության պահպանության տակ գտնվող անձանց հասցեին հնչող սպառնալիքների աճի մասին։ Հուլիսին գերատեսչության տնօրենը հայտնել էր, որ ծառայությունը սպառնալիքների առնչությամբ սկսել է ավելի քան 10 հազար հետաքննություն, ինչը մոտ 40%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին ուղղված սպառնալիքներին՝ Քուինը որպես գլխավոր գործոններից մեկն առանձնացրել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները։ Նրա խոսքով՝ գնալով ավելի շատ մարդիկ են հայտնվում ծայրահեղ հուզական լարվածության մեջ։

Քուինի հրաժարականը համընկել է Թրամփի վարչակազմում տեղի ունեցող կադրային այլ փոփոխությունների հետ։ Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտնեց մամուլի քարտուղար Քեթի Զախարիայի հեռանալու մասին, որն այդ պաշտոնում աշխատեց ընդամենը հինգ օր։ Իսկ երեքշաբթի օրը հրաժարական էր տվել Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քիմբերլի Գիլֆոյլը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը նրան խնդրել էր թողնել պաշտոնը Հանրապետական կուսակցության հովանավորներից մեկի հետ ունեցած կապերի շուրջ բարձրացած քննադատության ֆոնին։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am