Ցուրացումներ «Դիլիջան» ազգային պարկում. պետությանը խոշոր չափի վնաս է հասցվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2900լ. բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ չարաշահումներն արձանագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Աբրահամյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է ազգային պարկի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված բենզինը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տրամադրված բենզինի և դիզվառելիքի դուրսգրման փաստաթղթերում ձևական թվեր են նշվել՝ վառելիքը աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ, որի միջոցով քողարկվել է տնօրենի կողմից գերծախսված բենզինը և նախորդ ամիսների կուտակված պարտքերը: Դեպքի առիթով 2018 թվականի հունիսի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am