«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անհանգստացնող և կրիտիկական է». Դարոն Աճեմօղլու. 168.am

Աշխարհահռչակ տնտեսագետի խոսքով, առաջինն այն է, որ միակ եղանակը՝ առողջ տնտեսություն կառուցելու համար (որը կառուցողական է, նորարարական, ներառական, հասարակության համար՝ շահեկան) քաղաքական և տնտեսական ինստիտուտների այնպիսի համակարգի ամրացումն է, որն ինքն իրենով ներառական է: Այսինքն, հարգում են մարդկանց ունեցվածքը, իրավունքները, կոռուպցիա չկա, նրանք ստեղծում են արդյունավետ և անաչառ դատական համակարգ, ապահովում են հավասար պայմաններ հանրային ինստիտուտների և կյանքի այլ ասպեկտների, կրթական ներդրումների և այլնի միջոցով, ստեղծում են աշխատանքի, առաջընթացի հնարավորություն: «Նմանատիպ տնտեսական միջոցները հնարավոր են միայն այն դեպքում, երբ կան համապատասխան քաղաքական նախապայմաններ: Մենք այդ նախապայմաններն անվանում ենք ներառական քաղաքական ինստիտուտներ, որոնք կանխում են իշխանության, տնտեսական հնարավորությունների մենաշնորհումը, այդ ինստիտուտներն աշխատում են՝ հիմնականում հիմնվելով ժողովրդավարության վրա:
Եթե չկա ժողովրդավարություն, ընտրական ժողովրդավարություն, որում տարբեր քաղաքական կուսակցություններ մասնակցում են, հաղթում են, մարդիկ կարողանում են առաջընթաց ապրել, այսպես ասած, քաղաքական «խաղի» միջոցով, ապա ստիպված ունենում ենք մի խմբի կողմից իշխանության մենաշնորհում:
Ժողովրդավարությունն ինքն իրենով բավարար չէ, քվեարկությունը բավարար չէ, քանի որ այն կարող է իրականացվել կլիենտիզմի սկզբունքով` կուսակցությունները գնում են քվեներ, մանիպուլյացնում են քվեները, կամ կարող ես ունենալ ընտրական գործընթաց, որը մարդկանց իշխանության է բերում: Բայց երբ նրանք իշխանության են գալիս, իրենց ոչ պատշաճ են դրսևորում, քանի որ ինստիտուտների մնացած մասը` արդարադատության, զսպումների ու հակակշիռների համակարգը, այդ թվում՝ քաղհասարակությունը, մեդիայի, մոբիլիզացիայի, ոչ կառավարական կազմակերպությունների հետ, մարդիկ, ովքեր մասնակցում են քաղաքականությանը, բացակայում է: Ուստի հեշտ չէ կառուցել ներառող տնտեսական, քաղաքական ներառական ինստիտուտներ: Ավելի դժվար է իրականում կազմակերպել այս ինստիտուտների կառուցման գործընթացը»,- մեկնաբանեց Դարոն Աճեմօղլուն: Տնտեսագետի խոսքով, երկու ուղի կա: Առաջինը, ըստ նրա, պետք է կանխարգելել արդյունահանող ինստիտուտներից ներառող ինստիտուտների անցման ընթացքում հասարակության խորը բևեռացումը, պետք է բացառել բռնությունը, ամեն տեսակի մեծ առճակատումը: «Երկրորդ՝ դու դա անում ես այնպես, որ տնտեսական և քաղաքական ինստիտուտները դառնում են միմյանց համար փոխլրացնող ժամանակի ընթացքում, և դա անելու համար ամենալավ եղանակը՝ հնարավորինս պետք է ընդլայնել այն կոալիցիան, որը մասնակցում է ինստիտուտներին և տնտեսությանը: Այս լույսի ներքո այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անհանգստացնող և կրիտիկական գործընթաց է: Կարծում եմ` Հայաստանի պատմությունը, իհարկե, բարդ է, ես դրա մասնագետը չեմ: Հայաստանն ակնհայտորեն տասնյակ տարիներ կոմունիզմի ներքո ապրել է արդյունահանող ինստիտուտներով, և վերջին երկու տասնամյակի ընթացքում, չնայած նույնիսկ ոչ կոմունիստական տնտեսություն էր, չի տեղափոխվել ներառական ինստիտուտների. պատճառների մի մասը քաղաքական են, մի մասը` տնտեսական, ինչպես նաև անկարողությունը՝ արմատախիլ անել կոռուպցիան, արմատախիլ անել մի խումբ մարդկանց գերակայությունը տնտեսության և քաղաքականության նկատմամբ, անկարողությունը՝ օգտագործել արդարադատության համակարգը, զսպումների և հակակշիռների մեխանիզմը»,- ասաց Աճեմօղլուն: Նա արձանագրեց, որ Հայաստանի հասարակությունը ճանաչել է այս խնդիրը և քայլեր է ձեռնարկել այն լուծելու համար: Ամենաառողջ փոփոխությունը, Դարոն Աճեմօղլուի որակմամբ, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քաղհասարակությունը մոբիլիզացավ: «Սա է Հայաստանի ներկայիս իրավիճակի ծագումը, քանի որ մարդիկ իրենք իրենցով դուրս եկան իշխանության ուզուրպացման դեմ, և խաղաղ գործընթացը, որը մոբիլիզացրեց հիմնականում երիտասարդությանը, ճնշում գործադրեց քաղաքական համակարգի նկատմամբ, որպեսզի սկսվի փոփոխությունների մեկնարկը: Ամենամեծ հաջողությունն այստեղ այն էր, որ սա ձեռք բերվեց խաղաղությամբ և առանց հասարակության աճող բևեռացման: Հայաստանը կարողացավ թույլ չտալ այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում Արաբական գարնան ժամանակ: Մենք պետք է շնորհակալ լինենք դրա համար, մեզ պետք է հաջողակ համարենք: Երկրորդ քայլը հեշտ չէ` ինչպես ես կառուցում ընդարձակ կոալիցիա և ինստիտուտներ, որոնք գործընթացն առաջ կմղեն: Կարծում եմ, որ խնդիրը նոր ղեկավարը չէ, որը պետք է գա ու նոր էներգիա հաղորդի: Մեզ անհրաժեշտ է լայն կոալիցիա ինստիտուտների կազմավորման համար, որպեսզի ապագա ողջ քաղաքական համակարգը շարժվի շատ ավելի ներառական ուղղությամբ: Սա, ցավոք սրտի, այնպիսի բան չէ, որ մենք ասենք՝ ահա այն տասը կետերը, որոնք իրականացնելու համար սա տեղի կունենա: Մենք ունենք այլ երկրների փորձը, գիտենք, բայց այս ամենի հիմքն է անկախ արդարադատության համակարգը, զսպումների և հակակշիռների մեխանիզմը, անկախ լրատվական դաշտը, մոբիլիզացված քաղաքացիական հասարակությունը, որն ապահովում է քաղաքական համակարգը, մոնիտորինգի է ենթարկում քաղաքական գործիչներին, ավելի պակաս կոռուպցիա, մենաշնորհ, ավելի դինամիկ գործընթացներ»,- ասաց Աճեմօղլուն: Նրա խոսքով՝ այս ճանապարհին Հայաստանն ունի առավելություններ, և կա լավատեսություն, որ այս փոփոխությունները հնարավոր են:
168.am

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am