«Հակամարտությունն ավելի է սրվում. ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել». Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի համալսարանի ուսանողներին առաջարկել է ընդհանուր հայտարարի գալ: Հունիսի 13-ի երեկոյան Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Շիրակի համալսարանում արդեն երկար ժամանակ լարված իրավիճակ է տիրում: Ամեն ինչ սկսվեց, երբ համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսական կազմի հարաբերությունները սրվեցին՝ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին ռեկտորն ազատել էր աշխատանքից: Ի պաշտպանություն ամբիոնի վարիչի՝ համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ դասադուլ էին սկսել, ամիսներ անց աշխատանքից հեռացվել էր նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո մայիսի 15-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, հրաժարական էր տվել, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լարվածությունը չսրելու նպատակով նախարարը խնդրել էր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին քննարկել աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման հարցը, սակայն այս ընթացքում դասախոսներն աշխատանքի չվերականգնվեցին՝ այդպես էլ բուհում իրավիճակը թողնելով լարված: Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը հանդիպեց բոլոր կողմերի հետ՝ առանձին-առանձին: Հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ ինքը Գյումրի է եկել որպես միջնորդ՝ քանի որ պաշտոնապես իրավունք չունի միջամտելու բուհի ներքին խնդիրներին: «Յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, դա արվում է սուր կերպով, և այդ հակամարտությունն ավելի է սրվում: Հիմա ԿԳ նախարարությունը փորձում է միջնորդի դեր կատարել: Ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ձևաչափ, որի դեպքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի լավ միջավայր ստեղծել: Ես կարծում եմ` ելքն այն է, որ մարդիկ նստեն սեղանի շուրջ և միմյանց հետ քննարկեն հարցերը: Եթե յուրաքանչյուրը կամք դրսևորի, լուծում կգտնվի»,- նշեց նախարարը: Անդրադառնալով աշխատանքից ազատված դասախոսների աշխատանքի վերականգնման խնդրին՝ նախարարը փաստեց, որ նախարարությունն այս պարագայում չպետք է օրենքից դուրս միջամտություն ունենա բուհերի խնդիրներին: «ԿԳ նախարարությունը կարող է իր դիրքորոշումը հայտնել այս հարցում կամ ասել՝ ինքն ինչ կաներ այս իրավիճակում, բուհերն իրենք պետք է առավելագույնն անեն, որպեսզի հասնեն լուծումների: Ես իրենց աշխատանքի վերականգնման դիտարկումն արել եմ, բայց բուհերն իրենք պետք է որոշումը կայացնեն: Կա ինչպես նման, այնպես էլ դատական գործընթացով աշխատանքի վերականգնման հնարավորություն, հիմա պետք է միջինացնենք այս դիրքորոշումները և դրա շրջանակում փորձենք լուծումներ գտնել»,- նշեց նախարարը: Անդրադառնալով բուհի հոգաբարձուների նոր խորհրդի ձևավորման և բուհի նոր ռեկտորի ընտրության հարցին՝ նախարարը փաստեց, որ պետք է ընդհանուր լուծում գտնել: «Իշխանություններն ունեն որոշակի լիազորություններ՝ որոշումներ պարտադրելու համար, բայց իմ ցանկությունն է, որ մենք հասնենք մի լուծման, որն ընդունելի լինի բոլորի համար»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am