Ստացվում է վճարվում է ոչ թե անձի եկամտից, այլ բոլոր հարկատուների գումարներից. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա շատ դժվար ապրող սերունդը չէ, որ իր զրկանքները շարունակելով պիտի վճարի ապագա թոշակառուներին: Ուզում եմ հասկանալ, երբ կառավարությունն ասում է, թե կուտակային կենսաթոշակի համար վճարող քաղաքացիները հուլիսի 1-ից 5 տոկոսի կփոխարեն կվճարեն 2,5 տոկոս, իսկ կառավարությունը մինչ այս վճարած 5 տոկոսի փոխարեն կվճարի 7,5 տոկոսը, որտեղի՞ց է վերցնելու այդ 7,5 տոկոսը կազմող գումարները: Որքան հասկանում եմ՝ պետական բյուջեից: Այսինքն՝ քաղաքացիների վճարած եկամտահարկից: Չի՞ ստացվում արդյոք, որ կառավարությունն այդ ապագա թոշակառուների համար այսօր գումար վճարելու համար պիտի առանց այն էլ սուղ, բայց անհրաժեշտ ինչ որ ծախսեր կրճատի, օրինակ՝ կրթությունից, առողջապահությունից, կամ, օրինակ, կարող էր ավելացնել բյուջեից աշխատավարձ ստացողների աշխատավարձերը կամ թոշակառուների թշվառ թոշակները, կամ գերթշվառների սոցիալական նպաստները, բայց հիմա դա չի անի, որպեսզի այսօրվա երիտասարդներն ապագայում քիչ թե շատ շոշափելի թոշակ ստանան: Եվ բեռ չդառնան հասարակության վրա: Եվ այդ ապագա թոշակի մեջ այսօրվա հարկատուների ներդրումը լինելու է 7,5 տոկոս, բուն թոշակառուներինը՝ 2,5 տոկոս: Սրա՞ մասին ենք խոսում, թե իբրև այսօրվա երիտասարդները կուտակայինով ապահովում են իրենց ծերության թոշակը, իսկ իրականում այդ թոշակն ապահովելու են 40-50 տարվա աշխատանքային ստաժ ունեցող այսօրվա 50.000 դրամ ստացող կիսասոված թոշակառուներին կրկին կիսասոված պահելով: Կամ հարցի մյուս կողմը: Մի բան է 100.000 դրամ աշխատավարձով աշխատողի համար վճարվող 7;5 տոկոսը, բոլորովին այլ բան՝ մեկ մլն աշխատավարձ ստացողի համար վճարվող 7.5 տոկոսը: Ստացվում է, որ հենց հիմիկվանից տաս անգամ բարձր աշխատավարձ ստացողի ապագա թոշակի համար այսօրվա սուղ բյուջեի միջոցներից կուտակվելու է տաս անգամ ավել թոշակի գումար, և սա՝ ոչ թե նրա եկամտից, այլ բոլոր հարկատուների գումարներից: Հասկանալի է, իհարկե, որ 1 մլն աշխատավարձ ստացողն արդեն իսկ ավելի շատ եկամտահարկ է վճարում, բայց ո՛չ տաս անգամ ավել: Չխոսելով «արդարության» մասին, որը մեր հեղափոխության կարևորագույն արժեքն ենք համարում, և որն այս դեպքում շատ կասկածելի «արդարություն» է, ո՞րն է սրա նպատակահարմարությունը հասարակական համերաշխության մասով: Որ այսօրվա տարեցներն ատեն այսօրվա երիտասարդների՞ն իրենց թոշակների հնարավոր բարձրացման կորստի համար, կամ՝ ցածր աշխատավարձ ստացողները բարձր ստացողներին ատելու և՞ս մեկ առիթ ունենան: Այս վատ մշակված ծրագիրը հնարավոր էր դարձել ՀՀԿ ռեժիմի դեպքում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտագաղթի մեծ չափերի պատճառով Հայաստանը դառնում էր շատ ծերացող երկիր և շուտով տարեցների թիվը պիտի գերակշռեր աշխատունակների թվին՝ նրանց վրա ընկնելով որպես ծանր բեռ: Փորձում էին ինչ որ լուծում տալ այդ սպասվող մղձավանջին: Հարցի մյուս կարևոր կողմն այն է, որ գյուղացիությունն այդպես էլ չի հասկացել «կենսաթոշակային համակարգ» կոչվածը, չի ներգրավվել կուտակայինի մեջ և ինչպես այսօր չի ստանում աշխատանքային թոշակ, քանի որ կոլխոզում աշխատող կամ տնամերձով ապրող գյուղացու աշխատած տարիներն «աշխատանքային ստաժ» չեն համարվում, այդպես էլ ապագայում թոշակ չի ստանալու՝ հիմնադրամներում ապագայի թոշակ չկուտակելով: Նա ոչ մի գործատու, հաշվապահ չունի, նա եկամուտ եթե ունի էլ, ֆորմալ «աշխատավարձ» չունի և ոչ ոք նրան չի կարող հարկադրել ընդգրկվել պարտադիր կուտակայինի մեջ: Նա հենց գործնական կամավորն է, ում մենք համարում ենք աշխատող, բայց ով միշտ դուրս է ընկնում աշխատող մարդկանց հաշվարկներից: Արդյունքում այսօրվա երիտասարդ գյուղացիները՝ ապագա տարեցների առնվազն 1/3-ը թոշակային տարիքի շրջանում ՀՀ-ում այդպես էլ թոշակի երես չեն տեսնի և սոցիալական բեռ կմնան այդ ապագա հասարակության վրա: Գուցե այդ ապագա հասարակությունն էլ իր կառավարության նիստում մի որոշում կընդունի, որի համաձայն կուտակայինով իրենց թոշակների մի մասը վճարած քաղաքացիներին կտան հենց այդ՝ իրենց վճարած մասով, իսկ պետական բյուջեից համալրած 7,5 տոկոսի մասին բաժին կհանեն ապագա թոշակ չստացողների՞ն: Կարծում եմ մեր կառավարությունը պարտադիր կուտակայինի մասով մինչև վերջնական որոշումը հաստատելը մտածելու լուրջ պատճառներ ունի: Այսօրվա շատ դժվար ապրող սերունդը չէ, որ իր զրկանքները շարունակելով պիտի վճարի ապագա թոշակառուներին»:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am