Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ ցավագին ոչինչ չեմ տեսնում. Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը և մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները: Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ մեկնաբանել  Արթուր Ալեքսանյանի պարտությունը: Մարզասերները տհաճ անակնկալի եկան: -Բացարձակ ոչ մի ցավագին բան չեմ տեսնում Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ: Նորմալ երևույթ է: Պրոֆեսիոնալ սպորտում կա և հաղթանակ, և պարտություն: Արթուրը Եվոպայի առաջնությանը եկել էր իր միջին մարզավիճակով: Մենք ինքներս չցանկացանք, որ նա գերազանց մարզավիճակով գար: Կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատենք: Բացի այդ մարզասերներն էլ արդեն հասկանում են, որ երբ մենք մրցում ենք ռուսների հետ, պետք է մեկ գլուխ բարձր լինենք նրանցից: Հավասարի դեպքում մեր հնարավորությունները քչանում են: Մենք մինչև Օլիմպիական խաղերն այն աստիճանի կմարզվենք, որ ոչ թե մեկ այլ երկու գլուխ բարձր լինենք մեր մրցակիցներից և ոչ մի հնարավորություն չտանք մրցավարներին: Այս պարտությունը պետք է նոր լիցքեր տա Արթուրին, որպեսզի նա ավելի շատ ձգտի հաղթանակի: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի: -Կարծես թե Մելիկով-Ալեքսանյան հակամարտությունը նմանվում է Վլասով-Ջուլֆալակյան հակամարտությա՞նը: -Դուք շատ ճիշտ նկատեցիք: Մարդիկ, ովքեր հետևողական են մեր ըմբիշների գոտեմարտերին, նկատում են, որ անընդհատ նույն պատմությունն է կրկնվում՝ մեր մարզիկները ակտիվ են, նրանք հարձակվում են, բայց միևնույնն է մեր տղաներին են դնում չորեքթաթ դրություն: Պարզ է, որ հակառակորդը թարմ ուժերով կատարում է հնարքը պարտեր դրությունից, իսկ մեր տղաներին այլևս հնարավորություն չեն տալիս: Սա ռուս մրցավարների և ղեկավարների մշակված տակտիկան է: Ցավոք, դա փաստ է: Այդ պատճառով մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ հնարավորություն չտանք ոչ մրցակիցներին, ոչ մրցավարներին: -Նույնը կրկնվեց նաև Մաքսիմ Մանուկյանի դեպքում: -Ցավոք: Եթե նրանք ճիշտ դատեին գոտեմարտը, ապա այն կավարտվեր 8:0 մեր օգտին, արդյունքում 6:11 մենք պարտվեցինք: Մաքսիմը երկու անգամ 4 միավորանոց գցում կատարեց: Իսկ դրանից հետո գոտեմարտն ավարտվում է: Չհաշվեցին և 2 միավոր նվիրեցին ռուս մարզիկին: Սրանք ցավագին փաստեր են: Բայց մեր տղաները չեն հանձնվում, շարունակում են հավատալ իրենց ուժերին: Մի տեղում մեզ խանգարում են, մյուսում՝ հաղթում ենք: -Պարոն Ջուլֆալակյան, վերջապես Վարշամ Բորանյանին հաջողությունը ժպտաց և նա նվաճեց բաղձալի ոսկին: Նրա ելույթները կմեկնաբանե՞ք: -Դեռ երիտասարդ տարիքից Վարշամը շատ մոտ էր կանգնած մեդալին, բայց ամեն անգամ նրա մոտ մի բան չէր ստացվում: Անընդհատ մի բան խանգարում էր նրան: Նա դեռ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ պետք է առնվազն եզրափակչում լիներ: Ես միշտ հավատացել և սպասել եմ նրա հաղթանակին: Փառք Աստծո, աշխատանքը զուր չանցավ: Շատ լուրջ և գրագետ գոտեմարտեր անցկացրեց և կարողացավ ապացուցել, որ ինքն այդ քաշային կարգի լավագույններից է: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մենք կարողանում ենք ուրախացնել մարզասերներին, մեր ժողովրդին, մեր ազգին: -Կարապետ Չալյանի՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե նորամուտի մասին ի՞նչ կասեք: -Ես ուրախ եմ, որ Արսեն Ջուլֆալակյանին երիտասարդ և խոստումնալից փոխարինող կա: Ճիշտ է, կան բացեր, որոնց վրա պետք է աշխատել: Ամեն դեպքում ամենակարևորն այն է, որ Չալյանը շատ նպատակասլաց, աշխատասեր, պայքարող, չզիջող և կռիվ տվող ըմբիշ է: Նա մեծ հեռանկարներ ունի, ես հավատում եմ Չալյանին: -Պարոն Ջուլֆալակյան, Ռոման Ամոյանին շատերն ուղարկել էին  թոշակի: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա արծաթե «վերադարձը»: - Բոլորս Ռոմանին ճանաչում ենք (ծիծաղում է), որպես աշխարհով մեկ հայտնի հզոր ըմբիշներից մեկը: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սպորտը տարիքի հետ չի կարող համակերպվել: Չէի ասի վերադարձ: Նրա մոտ մարզական խորամանկություն կա՝ բոլորին հանգստացնում է, որ ինքը չկա, բայց ինքը միշտ կա: Պետք է նրա մարզումներին ճիշտ մոտեցում ցուցաբերել: Սա այդ մոտեցման արդյունքն էր: Տա Աստված, որ կարողանա օլիմպիական տարին լավ եզրափակել:-Ի՞նչ կասեք, Միհրան Հարությունյանի մասին: Նրանից երկրպագուները ոսկե մդալ էին ակնկալում: -Միհրան Հարությունյանը պետք է մի քիչ աշխատի իր վրա՝ խնայում է իրեն: Նա շատ տաղանդավոր ըմբիշ է: Նրա նման տաղանդավոր մարզիկներ գրեթե չկան, իր տեսակի մեջ եզակի է: Ցավոք, տաղանդը միայն բավական չէ: Պետք է աշխատասիրություն, ճիշտ աշխատանք: Ես նրա հետ շատ եմ զրուցել այս թեմայով: Ցանկացած մարզիկի համար ես ունեմ հատուկ մոտեցում, յուրաքանչյուրի հաղթանակը՝ իմ հաղթանակն է: Հուսանք, որ այս պարտությունը նրա համար մեծ դաս կլինի: -Պարոն Ջոլֆալակյան, թիմային հաշվարկով Հայաստանը երկրորդ տեղում է: Դա Ձեզ գոհացնո՞ւմ է: -Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 8 մարզիկով և վերադառնում ենք 4 մեդալով: Դա լուրջ արդյունք է: Բոլոր հարկի մեդալներից ունենք: Հուսանք, որ վարկանիշներ ձեռք կբերենք և կմեկնենք Օլիմպիական խաղերին ոչ թե մասնակցելու այլ լավ արդյունքներ ցույց տալու համար: ՀԱՕԿ լրատվության բաժին

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am