Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել

Բժիշկների խոսքով՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը ներկայում կայուն է։ Նրան ցավազրկողներ են տալիս, իսկ առաջիկայում նախատեսվում է երեք բարդ վիրահատություն։

Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վիրավոր կնոջ ազդրի հատվածից հեռացվել է մոտ 8 սմ վնասված ոսկոր, մաքրվել են բեկորներն ու փշրված ոսկորները՝ վարակը կանխելու համար։ Վնասված են նաև ծունկն ու ջլերը։

Բժիշկները ներկայում առաջնահերթ համարում են ոտքը փրկելը։ Նշվում է, որ հետագայում՝ մոտ 8 ամիս անց, ևս մեկ վիրահատություն է անհրաժեշտ լինելու, և ոտքը կարող է 8 սմ-ով կարճանալ։

Արփի Ավետիսյանի խոսքով՝ Անիի գիտակցությունը տեղում է, սակայն նա ծանր հոգեբանական վիճակում է և կրկին ու կրկին պատմում է տեղի ունեցածի մասին։

Նա նաև մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողը ներխուժել էր տուն, որտեղ երեխաներն էին։ Նրա խոսքով՝ 12-ամյա աղջիկը և 15-ամյա տղան ներկայում ծանր հոգեբանական վիճակում են։ Տղան ևս վիրավորվել էր, նրա դաստակը կոտրվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի բնակելի տուն և կրակոցներ արձակել։ Դեպքի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը։ Մուսաևը ձերբակալվել և երկու ամսով կալանավորվել է։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
«Հետո քաչալ Պետո...». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեկնաբանությունը Ամասիա Հովհաննիսյանին Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան «Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկերը»․ Արա Պողոսյան «ԱԺ-ն ու Հանրայինը մրցում են, թե ո՞րը վիրավորանքների ավելի ցնցող տեսարաններ կներկայացնի»․ Ոսկան Սարգսյան Արցախի թեման մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Ռուբինյանն ազատել է պաշտոնից Ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնուրույն մտածելու անկարողությունն է «Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները»․ Արմեն Հովասափյան Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում «44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել «Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել քաղաքական միտքը»․ Արտակ Զաքարյան Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար Ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am