Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, SHAMSHYAN.com են զանգահարել Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց բողոքն էին ուղղում Հայաստանի կառավարությանը՝ հանձինս Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, որոնց ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին։

Մեկ ամսից ավելի է՝ արդեն վարորդների մոտ եղած սնունդը, վառելիքը, անգամ գումարը վերջացել է, իսկ Հայաստանի կառավարությունից օգնության ոչ մի նշույլ չի երևում։ Իսկ առաջիկայում եղանակն էլ ավելի է ցրտեկու ու մարդիկ բաց երկնքի տակ իրենց օրերն են անցկացնում սպասումով, թե երբ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ խնդրին դրական լուծում կտան։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներից մեկը որն ըստ իր խոսքերի ներկայացնում էր բոլորի կարծիքը, ասում էր.

«Մեկ ամիս է՝ Լարսի ռուսական կողմում կանգնել ենք բեռներով, ոչ բեռնատարների տերերն են կարողանում գումար ուղարկել, ոչ մենք ենք կարողանում մնալ, դիզվառելիքն էլ վերջացել է, գնում, բերում ենք, որ գոնե կարողանանք տաքանալ, ու չգիտենք ինչ անել։ Մոտ 30-40 բեռնատար կա այս պահին կանգնած, որոնք բարձված են «Նոյ» կոնյակով։

Ոչ մի բան չեն պատճառաբանում, ասում են՝ սպասեք, ուղարկել ենք էքսպերտիզա ու մեկ ամսից ավել է տանջում են։ Էն ժամանակ նորմալ աշխատում էինք, արագ-արագ գնում-գալիս էինք, հիմա չենք կարողանում աշխատել, մենք մեր տները ո՞նց պահենք։

Կառավարություն ենք դիմում, կարծես թե առաջնորդվում են էլ մի սատկի գարուն կգա, իսկ էկոնոմիկայի նախարարը թողնես սազանդարի նման միայն իր գովքն անի։ Արդեն ոչ էդ նախարարից ոչ արտգործնախարարին հույս ունենք որ մի բան կանեն։ Չի բացառվում, որ հենց իրենք էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություն են փոխանցում, թե ամեն ինչ օկեյ է։ Ու հավատացած ենք եթե վարչապետն իրականությունն իմանա, հնարավոր է մեր խնդիրը ոչ թե ամիսների կամ իրերի, այլ ժամերի ընթացքում լուծվի»։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am