Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է գերմանական Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ մարզադաշտում մահացած երկրպագուի ընտանիքին:
Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Շատ եմ տխրել՝ իմանալով մարզադաշտում մեր սիրելի երկրպագուի մահվան մասին: Իմ բոլոր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի հետ են, ինչպես նաև այն երկրպագուի, ով այս պահին հիվանդանոցում է»:
Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնել է, որ գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպման ժամանակ սրտի կաթվածից մահացել է ակումբի երկրպագուներից մեկը: Եվս մեկ երկրպագու սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը