Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը մոտ վեց ժամ տեւած պայքարում ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Հայկական շախմատի 33-ամյա առաջատարը հանդես էր գալիս սեւ ֆիգուրներով:
21-ամյա հոլանդացի գրոսմայստերը մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցն է եւ համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ չորրորդն է:
Առաջատարի դիրքը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:
Ոչ ոքի ավարտվեցին ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակին - Պյոտր Սվիդլեր եւ ամերիկացիներ Հիկարու Նակամուրա - Ֆաբիանո Կարուանա պարտիաները:
Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մյուս զույգերում կմրցեն Սվիդլերն ու Տոպալովը, Կարուանան ու Գիրին եւ Կարյակինն ու Նակամուրան:
Հիշեցնենք, որ առաջին տուրի առաջին քայլը Գիրի - Արոնյան պարտիայում կատարել էր Սերժ Սարգսյանը:
Մրցաշարը 14 տուրից է: Վերջին տուրը մարտի 28-ին է: Ամեն երրորդ տուրից հետո հանգստյան օր է:
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան