Եվրոպայի առաջնություն․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալ չնվաճեց

Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ Եվրոպայի առաջնությունը այսօր հատում է վերջնագիծը: Երեկ 61 կգ և 74 կգ քաշայինների պայքարում հանդես եկած ՀՀ ընրանու ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74կգ) փորձեցին հնարավորինս հաջող հանդես գալ, սակայն նրանց էլ ինչպես նախորդ 2 օրերին հանդես եկած ՀՀ ընտրանու 3 պատվիրակներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ էր մինչև 23 տարեկանների 2015 թ Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), ով սփոփիչ գոտեմարտում 17:8 հաշվով համոզիչ հաղթանակ էր տարել մակեդոնացի Յասին Ռաջալարի նկատմամբ ու իրավունք էր ստացել վիճակելու 3-րդ տեղը, սակայն աշխարհի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել չհաջողվեց: Ֆրանգուլյաննը հաշավարկային 6 միավոր պարգևեց ՀՀ հավաքականին և այս անգամ բավարարվեց 5-րդ տեղով: 61 կգ քաշային կրագում մրցնակակիրների եռյակն այս տեսքն ունեցավ՝ 1.Վլադիմիր Խինչիգաշվիլի, Վրաստան, 2. Գեորգի Կալիև, Բելառուս, 3.Հաջի Ալիև, Ադրբեջան, 3. Իվան Գուիդեա, Ռումինիա: Իսկ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանն, ով հաջող էր մեկնարկել նախ քառորդ եզրափակչում զիջեց Եվրոպայի ապագա չեմպիոն, թուրք ըմբիշ Սոներ Դեմիրթաշին, ապա սփոփիչ գոտեմարտում էլ չկարողացավ հաղթահարել ապագա բրոնզե մեդալակիր ռուսաստանցի Զաուր Մակիևի արգելքն, ու զբաղեցրեց 10-րդ տեղը` ՀՀ ընտրանուն բերելով հաշվարկային 1 միավոր: 74 կգ քաշային կարգի մրցանակակիրներ դարձան այս ըմբիշները՝ 1.Սոներ Դեմիրթաշ, Թուրքիա, 2.Ջաբրայիլ Հասանով, Ադրբեջան, 3.Յակոբ Մակարաշվիլի, Վրաստան, 3.Զաուր Մակիև,Ռուսաստան: Մրցաշարի 3 օրվա արդյունքներով թիմային պայքարում 29 ընտրանիների մրցավեճում առաջատարներն են ՝ 1.Ռուսաստան՝ 48 միավոր , 2-3.Վրաստան՝40 միավոր, 2-3.Ուկրաինա՝40 միավոր , 4.Ադրբեջան ՝ 38 միավոր, 8.ՀԱՅԱՍՏԱՆ՝ 17 միավոր: Այսօր՝ մարտի 11-ին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչ օրը մեդալներ են խաղարկում 70 կգ և գերծանր՝ 125 կգ քաշային կարգերում։ Գերծանր քաշային կարգում ՀՀ ընտրանին պատվիրակ չունի: Մեր ազատ ոճի ըմբիշներից այստեղ մեդալ նվաճելու վերջին հույսը ուներ 66 կգ քաշային կարգի 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն է, ով սակայն հանդես եկավ 70 կգ քաշային կարգում: Վիճակահանության արդյունքներով 19 ըմբիշների պայքարում Դավիթը 1/16-րդ փուլից սկսեց: Սկզբում մրցեց գերմանացի Լենարդ Վիցկելի հետ և 7:0 հաշվով հաղթեց: 1/8-րդ փուլում էլ 14:3 հաշվով հաղթեց Լատվիան ներկայացնող Ալան Ամիրովին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հանդիպեց Լեհաստանի պատվիրակ Մագոմեդմուրադ Գադջիևին և 4:9 հաշվով պարտվեց: Եվ քանի որ Գաջիևը հասավ եզրափակիչ, Սաֆարյանը մասնակցեց անցկացրեց սփոփիչ գոտեմարտ: Սակայն ռուսաստանցի Զաուրբեկ Սիդակովին Դավիթը նույնպես չկարողացավ հաղթել: Այսպիսով՝ Հայաստանի ազատ ոճի հավաքականը Եվրոպայի առաջնությունից տուն է վերադառնում առանց մեդալների:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am