Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը բանակցությունների արդյունքներով մեծ առաջընթացի են հասել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։
«Շատ երկար վարեցինք մեր բանակցությունները։ Այդ բանակցությունները կշարունակվեն։ Մենք մեծ առաջընթացի հասանք, իմ տեսակետից: Եվ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը», – ասել է ԱՄՆ բանագնացը։Նա նաև հայտնել է, որ կողմերը միջանկյալ պայմանագիր են համաձայնեցրել։
Միևնույն ժամանակ Քոուլը հայտարարել է, որ Մինսկն ազատ կարձակի 25 կալանավորի, իսկ Վաշինգտոնը կչեղարկի «Լակոկրասկա» ՍՊԸ-ի և «Բելլեսբումպրոմ» կոնցեռնի դեմ սահմանված պատժամիջոցները։
Հատուկ բանագնացը նշել է, որ կալանավորների լրացուցիչ ազատ արձակումը և Բելառուսի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող են տեղի ունենալ կողմերի միջև բոլոր մնացած հարցերի լուծումից հետո։
«Կողմերը կշարունակեն աշխատել մնացած հարցերը լուծելու ուղղությամբ: Երբ բոլոր հարցերը լուծվեն, և երկու կողմերը համաձայնեցնեն, կլինեն անձանց լրացուցիչ ազատ արձակումներ և Բելառուսի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում», – հավելել է նա:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը