Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել
Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
