Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում հանդիպել է իր առաջիկա մրցակից բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ: Մարտիկներն անցկացրել են նաև հայացքների մենամարտ: Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեն սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ:
