Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի արտակարգ իրավիճակների համար նախատեսված մեխանիզմ՝ կանխելու միգրանտների հանկարծակի զանգվածային հոսքերը, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ստրասբուրգում Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում ֆոն դեր Լայենը նշել է, որ այդ մեխանիզմը կոչված է պաշտպանություն ապահովելու հստակ սահմանված իրավիճակներում՝ ընդդեմ միգրանտների «կազմակերպված և որպես զենք օգտագործվող» զանգվածային տեղաշարժերի։
«Այս ամառվա իրադարձությունները (խմբ.՝ հավանաբար, նկատի ունի Մարոկկոյից իսպանական Սեուտա անկլավ տասնյակ հազարավոր միգրանտների անօրինական մուտքը) ցույց են տալիս, որ մեր գործիքակազմը պետք է կատարելագործվի, հատկապես՝ արտակարգ իրավիճակների համար։ Եվրոպան պետք է ունենա իր սահմանները մշտապես պաշտպանելու միջոցներ», – ասել է ֆոն դեր Լայենը։
«Մենք միշտ հավատարիմ կմնանք մեր արժեքներին և հիմնարար իրավունքներին, սակայն երբեք զիջումների չենք գնա մեր սահմանների պաշտպանության հարցում», – հավելել է նա։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նոր «Եվրոպական արտակարգ արձագանքման մեխանիզմը» կգործարկվի միայն խստորեն սահմանված չափանիշների դեպքում և բացառիկ հանգամանքներում թույլ կտա «ժամանակի մեջ սահմանափակ և խստորեն կանոնակարգված ճկունություն՝ ստանդարտ ընթացակարգերի մասով»։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը