Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»

Մարտի 6-ին ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» էին նետել, տեսանյութը հայտնվել էր համացանցում։ Պարզվել էր, որ նետողը 31-ամյա Րաֆֆի Մանդալյանն է։ Դատարանը բավարարել էր նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Իրավապահները նրա գործողությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն)։ Մանդալյանը գործով անցնող միակ մեղադրյալն է, գործի ընթացքում հարցաքննվել է նաեւ նրա հայրը, որի հետ էլ նա ապրելիս է եղել։ Հայրն ասել է, որ որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ, ինչը դրսեւորվել է նրա վարքագծում՝ համատեղ կենցաղի ընթացքում։

Րաֆֆիի պաշտպան Հրաչ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասաց, որ քննիչին մի քանի անգամ միջնորդել են դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն դրանք մերժվել են։ Պաշտպանը տեղեկացրեց` գործով դատաքննությանն են անցել արդեն, վկաների հարցաքննության փուլն է ընթանում։ Ըստ պաշտպանի` որպես վկա են անցնում ԱԱԾ աշխատակիցները, մասնավորապես` շենքի անվտանգության աշխատակիցները։ Րաֆֆի Մանդալյանը ասել էր, որ այդ քայլին գնացել է` իր վրա ուշադրություն հրավիրելու համար։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am