Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում

Դատախազությունն ուղիղ պատասխան չունի՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության, «1-ին.am» լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվել է, թե՝ ոչ. փոխարենն ասում են՝ տվյալները գաղտնի են։

Այսպես, 2025թ․ ապրիլին «Փաստինֆո»-ն հրապարակել էր «Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլարանոց տուն է գնել ԱՄՆ-ում՝ փոխկապակցված անձի անվամբ, սակայն նրա գլխավորած կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել, իսկ որտե՞ղ է դատախազությունը» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է, որ Արման Բաբաջանյանի հետ՝ ինչպես դատախազությունն է սիրում օգտագործել՝ «փոխկապակցված անձը», այն է՝ քույրը, Գլենդելում շուրջ 1,5 մլն դոլարանոց տուն է գնել։ Միաժամանակ նկատել էինք, որ Բաբաջանյանի կուսակցությունը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Եվրադաշինքի» կազմում աջակցում էր առաջադրված թեկնածու Լևոն Բարսեղյանին և ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ունի 0 լումա։ Ավելի ուշ հրապարակել էինք նաև նյութը հիմնավորող փաստաթղթերը՝ տան լուսանկարը և թե որքան գումար է վճարվել դրա համար։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյոք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կամ ապօրինի հարստացման շրջանակներում ուսումնասիրվում են Արման Բաբաջանյանի գույքն ու եկամուտները, արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է նշված դեպքով, եթե այո, ապա երբ, ինչ հատկանիշներով և ինչ կարգավիճակ ունի Արման Բաբաջանյանը։ Ի վերջո, նախկին պատգամավորի քույրը թանկարժեք տունը գնել է Արման Բաբաջանյանի՝ ՀՀ ներկայիս իշխանության հետ քաղաքական համագործակցությունն սկսելուց հետո։

Դատախազությունից միանշանակ պատասխան չի տրվել. ըստ էության՝ չի հերքվել, որ նման ուսումնասիրություն առնվազն կարող էր իրականացվել։ Մասնավորապես, դատախազությունից նշել են, որ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 9-րդ հոդվածի իրավակարգավորումներով։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Իրավասու մարմինը նախազգուշացնում է շահագրգիռ անձանց, նրանց ներկայացուցիչներին, փորձագետներին, մասնագետներին, թարգմանիչներին և այլ ներգրավված անձանց ուսումնասիրության արդյունքներով ստացված տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության և համապատասխան պարտականությունը խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։

Այլ խոսքով՝ դատախազությունից չեն նշել, որ նման ուսումնասիրություն չի իրականացվել, փոխարենը նշել են գաղտնիության ռեժիմի մասին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Հ. Գ. Նշենք, որ Ա. Բաբաջանյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Փաստինֆո»-ի, որը քննվել է պարզեցված ընթացակարգով՝ առանց «Փաստինֆո»-ի մասնակցության։

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Ինչ իրավունքով դուք պետք է ստանաք բարձր աշխատավարձեր․ ավագանու անդամն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video) Պատգամավորների բացահայտումը․ «Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ հավելյալ գումար գրեն» (video) ՔՊ-ականները երեկ մեր հասցեին ստեր էին տարածում․ մենք կոռուպցիան ենք բարձրաձայնում. ընդդիմադիր (video) ԱՊՀ-ում Փաշինյանը զգացել է՝ իշխանությունը կարող է կորցնել ու խայտառակվել է․ Երվանդ Բոզոյան (video) Ես ինձ զսպում եմ՝ կոշտ խոսք չասեմ․ «Մտա, տեսա շատ նեղ ՔՊ-ական շրջանակով այս հարցն են քննարկում» (video) Արցախցին նեղը գցեց ՔՊ-ականներին․ «Կոնկրե՛տ ասեք՝ ինչից ենք մենք տուժել» (video) «Խփնված Սասու՛ն, էդ զինված ադրբեջանցին, որ աղջկադ վրա հարձակվեր, ինչ կասեիր»․ մանկավարժ (video) 25 հազար դրամով էդ ինչ եք փաթեթավորում․․․ խայտառակ գնումներ են արել․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Վեճ սեփականատերերի եւ քաղաքապետարանի պաշտոնյայի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ապրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. lurer.com Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՇՏԱՊ․ Պիտի պատասխան տաս ասածիդ համար․ Սամվել Հակոբյանը բղավում է ոստիկանների վրա (video) Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով «Իսրայելի համար Թուրքիան է սպառնալիք, ոչ թե Իրանը»․ Իսրայելցի գեներալ Լարված իրավիճակ․ «Սերոբի՛կ, էսքան անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու» (video) 2 հատ քարի համար դուք խայտառակ եղաք․ առևտրական (video) Էդքան ինքնավստահ եք, մինչև հասնում եք դատարանի դահլիճ․ փաստաբանը Շինարարների փողոցում (video) «Մեզ էլ են սպանելու»․ քաղաքացին բղավում է (video) «Սիրտը կկանգնի, մի՛ արեք»․ ոստիկանները քաշքշելով տանում են քաղաքացուն (video) Ինչպես սև բերետավորը հարձակվեց քաղաքացու վրա (video) Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am