Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15-16-ը կայցելի Ադրբեջան։
Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին։
Այցի ընթացքում Ֆիդանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկկողմ և ընդլայնված ձևաչափերով, ինչպես նաև կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Սպասվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կշեշտի «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հնարավորությունը և կվերահաստատի Անկարայի աջակցությունը երկու կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը»։
