Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում

Դատախազությունն ուղիղ պատասխան չունի՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության, «1-ին.am» լրատվական կայքի հիմնադիր Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվել է, թե՝ ոչ. փոխարենն ասում են՝ տվյալները գաղտնի են։

Այսպես, 2025թ․ ապրիլին «Փաստինֆո»-ն հրապարակել էր «Արման Բաբաջանյանը 1.5 մլն դոլարանոց տուն է գնել ԱՄՆ-ում՝ փոխկապակցված անձի անվամբ, սակայն նրա գլխավորած կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել, իսկ որտե՞ղ է դատախազությունը» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է, որ Արման Բաբաջանյանի հետ՝ ինչպես դատախազությունն է սիրում օգտագործել՝ «փոխկապակցված անձը», այն է՝ քույրը, Գլենդելում շուրջ 1,5 մլն դոլարանոց տուն է գնել։ Միաժամանակ նկատել էինք, որ Բաբաջանյանի կուսակցությունը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Եվրադաշինքի» կազմում աջակցում էր առաջադրված թեկնածու Լևոն Բարսեղյանին և ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ունի 0 լումա։ Ավելի ուշ հրապարակել էինք նաև նյութը հիմնավորող փաստաթղթերը՝ տան լուսանկարը և թե որքան գումար է վճարվել դրա համար։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյոք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կամ ապօրինի հարստացման շրջանակներում ուսումնասիրվում են Արման Բաբաջանյանի գույքն ու եկամուտները, արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է նշված դեպքով, եթե այո, ապա երբ, ինչ հատկանիշներով և ինչ կարգավիճակ ունի Արման Բաբաջանյանը։ Ի վերջո, նախկին պատգամավորի քույրը թանկարժեք տունը գնել է Արման Բաբաջանյանի՝ ՀՀ ներկայիս իշխանության հետ քաղաքական համագործակցությունն սկսելուց հետո։

Դատախազությունից միանշանակ պատասխան չի տրվել. ըստ էության՝ չի հերքվել, որ նման ուսումնասիրություն առնվազն կարող էր իրականացվել։ Մասնավորապես, դատախազությունից նշել են, որ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 9-րդ հոդվածի իրավակարգավորումներով։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, ենթակա են տրամադրման շահագրգիռ անձանց միայն սույն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Իրավասու մարմինը նախազգուշացնում է շահագրգիռ անձանց, նրանց ներկայացուցիչներին, փորձագետներին, մասնագետներին, թարգմանիչներին և այլ ներգրավված անձանց ուսումնասիրության արդյունքներով ստացված տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության և համապատասխան պարտականությունը խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։

Այլ խոսքով՝ դատախազությունից չեն նշել, որ նման ուսումնասիրություն չի իրականացվել, փոխարենը նշել են գաղտնիության ռեժիմի մասին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Հ. Գ. Նշենք, որ Ա. Բաբաջանյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Փաստինֆո»-ի, որը քննվել է պարզեցված ընթացակարգով՝ առանց «Փաստինֆո»-ի մասնակցության։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am