Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․


«Նիկոլ Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ կարծես թե բավականին խնդիրներ են ավելանում եւ ավելանալու հացի մասով։ Օրինակ, բենզինի գինը հասնում է 600 դրամի՝ մեկ լիտրի դիմաց, գյուղմթերքների արտահանման սահմանափակները բարդացնում են մի ստվար շերտի կյանքը, գազի գինն է հայտնվում քաղաքական սակարկությունների խաղասեղանին։

Այս պայմաններում, պետք է ավելացնել զվարճանքները, հայտնի բանաձեւի կամ տրամաբանության համաձայն։

Սրան սակայն, ընդդիմադիր ուժերը պետք է վերաբերեն ուշադրությամբ, չթերագնահատեն այս գործոնի «կենսունակությունը»։ Պետք է ճանաչել հանրությանը, հատկապես, որ դրա ձեւավորման հարցում ընդդիմության մի որոշակի շերտ ունեցել է իր մասնակցությունը՝ իշխանության կարգավիճակում։ Ես նկատի ունեմ Հայաստանում արժեհամակարգային ու մտածողական անկման եւ սպառողական հասարակության ձեւավորման հանգամանքը։

Նիկոլ Փաշինյանի թեկուզ հարաբերական առավելությունն այն է, որ նա ճանաչում է հանրությանը։ Ընդգծեմ՝ ոչ միայն պարզապես իր ընտրազանգվածին, այլ հանրությանը առհասարակ, նաեւ ընդդիմության ընտրազանգվածին, նաեւ այսպես ասած «չեզոքներին» ու անտարբերներին։ Փաշինյանը լավ է ճանաչում հանրությանը, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի գերակշռող մեծամասնության։

Այստեղ կա խնդիր եւ այն չպետք է անտեսել, հետեւաբար պետք է մշակել լուծումներ, կլրացնել բացը։

Սա բոլորովին չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է Փաշինյանից ավելի շատ զվարճանք մատուցի եւ հաղթի այդպիսով։

Հարցն այն է, որ մեր հանրությունը այդուամենայնիվ միագիծ չէ։ Հետեւաբար, զվարճանքի պահանջարկը ամենեւին գերական կամ «անրմցելին» չէ։ Ուղղակի, Փաշինյանը ի վիճակի չէ բավարարել այլ պահանջարկ՝ առավել իմաստալից, առավել քաղաքական, առավել մշակութային ու քաղաքակրթական։ Նա բավարարում է զվարճա–ժամանցայինը։

Հետեւաբար, ընդդիմադիր ուժերի համար կարեւոր է հասկանալ «այլընտրանքային» պահանջարկների շրջանակն ու աշխատել դրա բավարարման հիմնարար լուծումների ուղղությամբ։ Դա կփոխի բալանս, դա կփոխի հասարակական–քաղաքական կյանքի հանդեպ հանրային վերաբերմունքի հաշվեկշիռ, կչեզոքացնի զվարճա–ժամանցային պահանջարկի դոմինանտությունը, այդպիսով ձեւավորելով սկզբունքորեն նոր իրավիճակ»։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վարորդը մահացել է Խաչվերաց․ Սուրբ Խաչի վերադարձի պատմությունն ու տոնի խորհուրդը Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am