Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել
Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «փայծախի պատռվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը ովքեր պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 11-ամյա տղա է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
