Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am

Վերջերս 168.am-ը գրել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և իշխանության թեզերն ակտիվորեն տարածող, իրեն քաղաքագետ ներկայացնող բլոգեր Georg X-ի՝ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին։

Գեորգի Թարջումանյանը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, շարունակել է մեքենա վարել։ Փաստերն արձանագրվել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից, իսկ պատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Արդյունքում՝ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրանցից մեկի վերաբերյալ քրեական գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մյուս վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Գեորգի Թարջումանյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Սակայն պատմությունն այստեղ չի ավարտվել։

Վերջին օրերին բլոգերը կրկին հայտնվել է պարեկային ծառայության ուշադրության կենտրոնում։ Տուգանվելուց հետո նրա մի քանի մեքենաներ տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք։

168.am-ի տեղեկություններով՝ իրավապահներն արձանագրել են նոր խախտումներ։ Իսկ Georg X-ը կատարվածը բացատրում է իր աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։

«Դա պայմանավորված է իմ ծանրաբեռնված աշխատանքով, բավականին շատ եմ գնում քաղաքից դուրս»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա։

Բլոգերը պատմել է նաև նախորդ դեպքի մանրամասները։ Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ իրականացվել է վարչարարություն, և ինքը տուգանվել է 275 հազար դրամով։

Սակայն, ինչպես պատմում է Georg X-ը, հաջորդ օրը ոստիկանության ծառայողները կրկին զանգահարել են իրեն և հրավիրել Հանրապետության հրապարակ, որտեղ տեղեկացրել են, որ մեքենան պետք է տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք։

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք նա ունի դժգոհություններ ոստիկանների գործողությունների վերաբերյալ, պատասխանում է.

«Իհարկե, եթե ես տուգանվել եմ 275 000-ով, ինչի՞ են հիմա իմ մեքենան տեղափոխում հատուկ պահպանվող տարածք»,- նշել է նա։

Ուշագրավ է նաև Georg X-ի վերաբերմունքը սեփական արարքի վտանգավորության վերաբերյալ։ Բլոգերը չի կարծում, որ տեղի ունեցածն այդքան մեծ վտանգավորություն ունի և հարցը համեմատում է այլ հանցագործությունների հետ։

«Աղմուկ են բարձրացրել, լիքը այլ հանցագործների ու մարդասպանների հարցերը թողած՝ իմ «պռավի» հարցն են քննարկում։ Հայաստանում լիքը մարդիկ կան, մենակ ես չեմ այս աշխարհում»,- ասել է նա։

Խոսելով այն հանգամանքի մասին, որ իր տեսանյութերում նա ներկայանում է՝ որպես քաղաքագետ, արդյո՞ք ունի նշյալ կրթությունն ու որակավորումը, իշխանական բլոգերը մեկնաբանում է այս կերպ.

«Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, քանի որ լիքը մարդիկ չունենալով կրթություն, աշխատում են ինչ-որ մի ոլորտում, դա հիմք չէ, խնդիր չէ: Հաստատ լիքը կրթված մարդկանցից ավելի շատ ենք հասկանում ու նրանց հավասար էլ, չպիտի խորանամ»:

168.am-ը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու՝ արդյո՞ք վերջին օրերին արձանագրված նոր խախտումները միացվել են արդեն քննվող քրեական վարույթին, ինչպես նաև՝ արդյո՞ք քննարկվում է Georg X-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։

Քննչական կոմիտեից ի պատասխան հայտնել են, որ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ, իսկ նախաքննությունը շարունակվում է։

Գեորգի Թարջումանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար։

Ու մինչ իրավապահները շարունակում են քննել գործը, Georg X-ի դեպքում արդեն առաջանում է մեկ այլ հարց․ եթե վարորդական իրավունքի բացակայությունն ու դրա հետևանքները հայտնի են, ապա ինչո՞ւ է նա կրկին նստում ղեկին, իսկ քննչական կոմիտեն շարունակում տալ ստանդարտ ցրողական պատասխաններ։

դիտվել է 650 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Շուշիի կորուստն ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրների վազքի փառատոնով․ Տիգրան Քոչարյան Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի Լոռու մարզպետարանի էջն օգտագործվել է ՔՊ թեկնածուի օգտին. «Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ և ՏԸՀ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալը պաշտոնից հեռանում է մեկուկես տարվա աշխատանքից հետո Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am