Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Խաչվերացի տոնի նախատոնակը մեծ շուքով նշվեց Արարատում։
Եկեղեցականների առաջնորդությամբ խաչի թափորի մասնակիցները Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց քայլերթով շարժվեցին դեպի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Ճանապարհին հնչում էին սաղմոսներ, հոգևոր երգեր ու աղոթքներ, իսկ եկեղեցասեր երիտասարդներն անցորդներին բաժանում էին փոքրիկ խաչեր ու աղոթագրքեր՝ հրավիրելով տոնական Սուրբ Պատարագի։
Սուրբ Հակոբ եկեղեցում հնչեց միասնական աղոթք, որից հետո ներկա հավատացյալներին Խաչի խորհուրդը փոխանցեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Սեպտեմբերի 13-ին Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի թեմի բոլոր եկեղեցիներում։
«Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
եւ զսուրբ զմատնութիւնդ քո մեծացուցանեմք
եւ զսուրբ զչարչարանսդ քո փառաւորեմք,
եկայք հաւատացեալք երկրպագեսցուք Քրիստոսի Աստուծոյ մերոյ,
վասն զի եկն ի ձեռն խաչին իւրոյ շնորհեաց պարգեւս աշխարհի»:
