Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը
Anthropic ընկերության ղեկավար Դարիո Ամոդեին անվտանգության նկատառումներից ելնելով կոչ է արել դանդաղեցնել արհեստական բանականության ավելի հզոր մոդելների մշակումը։ Հայտնում է Ռիա Նովոստին։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ ռիսկերը լիովին վերացնելու համար անհրաժեշտ է էլ ավելի մեծ շրջահայացություն։ Բավարար չէ միայն ներդրումներ կատարել ռիսկերի կանխարգելման միջոցառումներում, անհրաժեշտ է նաև դանդաղեցնել ԱԲ մոդելների հնարավորությունների զարգացման տեմպերը, որպեսզի անվտանգության միջոցները հասնեն դրանց հետևից։ Մենք պետք է նվազեցնենք ԱԲ մոդելների հնարավորությունների զարգացման արագությունը»,- ասված է Ամոդեիի հայտարարության մեջ։
