«Ժողովուրդ». «Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Գրիգոր Գրիգորյանը՝ «Շերիֆը», Հակակոռուպցիոն կոմիտեում, տեղեկանալով իրեն առաջադրված մեղադրանքի մասին, հայտարարել է, որ այն չի ընդունում և ասելիք չունի։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Մարտի 1-ի գործով այսօր մեղադրյալի կարգավիճակում հայտնված մի շարք նախկին պաշտոնյաների գործերն այդպես էլ դատարան չհասնեն։ Հնարավոր է՝ մեղադրյալները համաձայնեն վաղեմության ժամկետի կիրառմանը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Նկատենք, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելը ոչ արդարացնող հիմք է. անձը համաձայնում է գործի դադարեցմանը, սակայն անմեղ չի ճանաչվում։

Հիշեցնենք՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ին դատախազի որոշմամբ Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրեն ենթակա զինծառայողներին հրամայել է «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում կիրառման համար նախատեսված «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակներ։

Իրավապահների վարկածով՝ առանց անհրաժեշտ կարգավորման և նախազգուշացման կիրառվել են նաև ժամկետանց ու ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ։ Դրա հետևանքով ցույցի երեք մասնակից մահացել է, երկու անձ ստացել է ծանր, ևս մեկը՝ միջին ծանրության վնաս։

Սակայն գեներալ Գրիգորյանը չի ընդունում այս մեղադրանքները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Ընդդիմությու՛ն, Արցախի դшհիճի մասին էդ ի՞նչ եք ասում․ Հայկ Այվազյան (video) «Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում «Հրապարակ»․ Հիմա էլ մարզպետի թեմայով է Սասուն Միքայելյանին նվաստացնում «Հրապարակ»․ Ճամբարի «զոհերը». Ինչու է աշխատանքից ազատվել փոխնախարար Արաքսիա Սվաջյանը «Ժողովուրդ». «Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնել «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում «Ժողովուրդ». Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար «Փաստ». Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը յուրայիններին իր հետ է տարել «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը (video) Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Ռազմական առումով աղետ չէ մեզ համար Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am