Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանում այսօր` սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա՝ Գորի քաղաքում։
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
