Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, գործարար Արմեն Սաքապետոյանն արդեն տևական ժամանակ ահազանգում է՝ իր և ընտանիքի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները 5 տարի առաջ ապօրինի հայտնվել են Ոստիկանությունում, գրում է Factor.am-ը։

Այս տեղեկությունների հիման վրա հետագայում ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է հարուցվել։

Սաքապետոյանի խոսքով՝ 2021-2024 թվականներին իր և ընտանիքի գույքի վերաբերյալ գաղտնի ուսումնասիրություն է իրականացվել և 2024-ին իրենց ներկայացվել է 1 մլրդ 060 մլն դրամի նախնական պահանջ: Իրեն ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ հասկացել է, որ 2021-ին իր, կնոջ, եղբոր, հորեղբոր որդու բանկային գաղտնիք կազմով տեղեկություններն ապօրինի եղանակով հայտնվել են Ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ, այնուհետև Ոստիկանությունից գրություն է ուղարկվել Դատախազություն՝ կասկած հայտնելով, որ Սաքապետոյանը 50 մլն դրամը գերազանցող գույք ունի, ինչի հիման վրա էլ վարույթը հարուցվել է: Նախկին պաշտոնյան նշում է, որ վարույթի հիմք դարձած գրությունը ոչ թե բնօրինակ, այլ պատճենված փաստաթուղթ է, բնօրինակը բազմիցս պահանջել է իրավասու մարմիններից, սակայն չի ստացել:

Ինչ հիմքով է Սաքապետոյանը պնդում, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ապօրինի են հայտնվել Ոստիկանությունում

Ըստ Արմեն Սաքապետյանի՝ իր նկատմամբ իրականացվող վարույթի հիմքում ընկած գրության մեջ ներառված են իր և իր ընտանիքի անդամների (այդ թվում՝ կնոջ, եղբոր և հորեղբոր որդու) բանկային գաղտնիք կազմող մանրամասն տեղեկություններ՝ 2006-2024 թվականների ամբողջ ժամանակահատվածի վերաբերյալ։ Սակայն դրանք օրինական որևէ ճանապարհով Ոստիկանությանը հասանելի դառնալ չէին կարող։ Բանն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ կարող է հարուցվել կա՛մ քրեական գործի առկայությամբ, կա՛մ օպերատիվ-հետախուզական գործունեության (ՕՀԳ) արդյունքում։ Սաքապետոյանի նկատմամբ, սակայն, քրեական հետապնդում չի իրականացվել, ինչը նշանակում է, որ տվյալների հավաքագրումը պետք է տեղի ունենար բացառապես օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակներում։

Սակայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացումը պահանջում է դատարանի որոշում։ Դատարան միջնորդություն ներկայացնելու համար էլ իր հերթին հիմք կարող է լինել միայն անձի՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվելը քրեական վարույթի շրջանակներում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 469 անգամ
Լրահոս
Շերեմետևոյից Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթերը 13 ժամ հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հшրձակման պատճառով Գյումրին սովորական քաղաք չէ․ Վարդան Ղուկասյանի տոնական ուղերձը Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեք անչափահասներ Դավիթաշենում հրկիզել են «Ռիբոկ» սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը՝ պատճառելով 2 մլն 200 հազար դրամի վնաս Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն՝ Ուկրաինայում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու համար Նման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների առերևույթ հանցավոր արարքների պատճառ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև «Hayasa Metals»-ը մտադիր է մինչև 20 մլն դոլար ներդնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են Ինչպիսի եղանակ է սպասվում Ալիևը որոշել է նոր հեքիաթ հնարել պատերազմի սանձազերծման մասին․ Տաթև Հայրապետյան Հայտնի են վերջնական ցուցակները «Երեկվա խայտառակությունը. Ալե՛ն, Հաջիևին մի բան պետք է ասեիր». Ռուզան Ստեփանյա (video) Մարդիկ իրենց քրտինքով բարիք էին ստեղծում, հիմա ստիպված են այսպես մանր առևտրով ապրուստը վաստակել (video) Մոսկվայում ձեր ավանտյուրան չե՛ն մոռանում․ ի՞նչ է խոստովանել Փաշինյանը․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հրազդանն այս իշխանությունները դարձրել են գավառական քաղաք․ էս ինչ է․․․ (video) Արա՛, դուք ո՞վ եք․․․ ինչին կպնում եք՝ չորանումա, մահանումա․․․ ի՞նչ եք արել երեկ «Մուլտի Ուելնեսում» (video) Ալիևը խանգարված նորից խոսել է Հայաստանի նախագահների մասին․ չի մոռանում՝ Մոսկվայում ինչ են արել․․․ (video) Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am