Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ շրջանառվող լուրերի թեման վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է, և մամուլում ու հանրային քննարկումներում Նալբանդյանին անընդհատ կապում են Փաշինյանի ու վերջինիս ընտանիքի հետ։ Օրերս, անդրադառնալով այս խոսակցություններին, Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն իրենց արդեն դուրս են բերում տանելիության բոլոր սահմաններից։ Նա հայտարարեց, թե հանձնարարել է իրավապահ մարմիններին վարույթներ նախաձեռնել, և եթե ստացվեն ապացույցներ, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի իրենց ընտանիքի հետ, արձագանքը լինելու է անհամաչափ և դաժան։ Այն, որ ընդամենը 1-2 ժամ անց հայտարարվեց քրեական վարույթի մասին, որևէ մեկին չզարմացրեց, այդպես եղել է միշտ:

Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր խոսքում զարմանք էր հայտնել, որ ամեն անգամ նման հրապարակումներ լինելիս դրանք չեն հերքվում հենց Նարեկ Նալբանդյանի կողմից, ինչն, իր ձևակերպմամբ, իրենց ահավոր ձևով նյարդայնացնում է։ Նույն օրը Նալբանդյանը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորաբար նշված էր. «Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ»: «Փաստը» փորձեց ուսումնասիրել, թե արդյոք Նալբանդյանը հրապարակային հերքել է այդ լուրերը, ինչպես ինքն է պնդում: Պարզվեց՝ իսկապես Փաշինյանի վերոնշյալ պնդումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը. Նարեկ Նալբանդյանը հրապարակայնորեն ոչ մեկ անգամ հերքել էր այդ խոսակցությունները, ինչում կարելի է համոզվել ընդամենը, ինչպես սիրում է ասել Նիկոլ Փաշինյանը, թեթևակի «գուգլելով»։

Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ՝ հերքվել է, չի հերքվել: Շատ ավելի էական է, որ երկրի ղեկավարի կողմից հնչող նմանատիպ հայտարարություններն ու բիզնես դաշտի հետ կապված շահարկումները չափազանց վտանգավոր ազդակներ են պարունակում ներդրումային ու բիզնես միջավայրի համար։ Ընդհանրապես, անհեռատես հայտարարությունները, ինչպես նաև գործարարների հանդեպ իրականացվող ճնշումները, մեկ անձի հրահանգով «ոտքի վրա» քրեական վարույթների նախաձեռնումները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ տնտեսական ամբողջ շղթայի համար։

Անհիմն կասկածների, սպառնալիքների, զուտ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ցանկությամբ դռներ կապարակնքելու, ձերբակալությունների մթնոլորտում բիզնեսն սկսում է լարվել, կծկվել և զգուշավորություն ցուցաբերել, ինչը լուրջ հարված է հասցնում երկրի տնտեսական կայունությանն ու ներդրումային գրավչությանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Ընդդիմությու՛ն, Արցախի դшհիճի մասին էդ ի՞նչ եք ասում․ Հայկ Այվազյան (video) «Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում «Հրապարակ»․ Հիմա էլ մարզպետի թեմայով է Սասուն Միքայելյանին նվաստացնում «Հրապարակ»․ Ճամբարի «զոհերը». Ինչու է աշխատանքից ազատվել փոխնախարար Արաքսիա Սվաջյանը «Ժողովուրդ». «Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնել «Փաստ». Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում «Ժողովուրդ». Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար «Փաստ». Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը յուրայիններին իր հետ է տարել «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը (video) Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Ռազմական առումով աղետ չէ մեզ համար Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am