Ադրբեջանի ճնշումից հետո Քնեսեթում չի քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. ԶԼՄ

Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով, հայտնում իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ, գրում է «Ազատություն»-ը։

Haaretz-ը տեղեկացել է, որ Իսրայելի կառավարությունն այնուհետև տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից։

Արտգործնախարարությունը Haaretz-ի հարցմանն ի պատասխան հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, միաժամանակ այլ բացատրություն չի ներկայացրել։

Սաարը միայն հիշեցրել է, որ կառավարությունն այս հարցով որոշում է ընդունել՝ միաձայն, չհստակեցնելով՝ ինչու այն այդպես էլ Քնեսեթ չհասավ։

Haaretz-ը հիշեցնում է՝ դեռ տասն օր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը, որը անցյալ ամիս վաճառվել էր նախագահ Իլհամ Ալիևից մրցանակ ստացած լրագրողի, հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Իսրայելը «ուշադրություն է դարձրել» Ադրբեջանի մտահոգություններին։ Ադրբեջանական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե «Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, վերջիններս էլ արգելափակել են նախաձեռնությունը»։ Հոդվածում պնդում էին, թե Բաքվի ջանքերով որոշումը ոչ միայն հիմա է «թաղվել», այլև քայլեր են ձեռնարկվել՝ ապագայում դրա վերակենդանացումը կանխելու համար։

Մինչ այդ՝ անցյալ ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Արտգործնախարարությունը նշել էր, որ որոշումն աղավաղում է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերը», չի նպաստի հաշտեցմանը, այլ կխորացնի առկա բաժանումները և կխաթարի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։

Ընդ որում, ըստ Haaretz-ի, չնայած ցեղասպանությունը ճանաչելու որոշումը հանվել է Քնեսեթի օրակարգից, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդանշան է ուղարկել, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին․ խոսքը Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի՝ Ադրբեջան կատարած այցի մասին է, ում Ալիևը հյուրընկալեց Բաքվի իր նստավայրում։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահականը հայտարարել էր, թե Բաքուն աջակցում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ անգլերեն մի հատվածում քաղաքը անվանելով «Ալ-Քուդս ալ-Շարիֆ»՝ Երուսաղեմի ավանդական արաբերեն անվանումը։ Ավելին, Բաքուն ընդգծել էր, որ շարունակում է օգնել պաղեստինցիներին, այդ թվում՝ ավագ դպրոց կառուցել Արևմտյան ափին։

Վերջին տարիներին Իսրայելը Բաքվին համարում է իր ամենակարևոր գործընկերներից մեկը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարթակում, փաստում է Haaretz-ը՝ հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թել Ավիվը Ադրբեջանին զենք էր ուղարկում։

CNN-ն էլ վերջերս հաղորդել էր, որ Իսրայելը նաև հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ։

Իսրայելում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախորդ բոլոր փորձերը ձախողվել են։ Այս մի որոշումը հրապարակ եկավ Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածության ֆոնին, երբ Անկարան մեղադրեց Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։

Հայաստանի կառավարությունը քննարկումներին զուսպ էր արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել էր. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ» Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ» ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am