Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2019 թվականին ասում էր՝ «Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածը չանի», շարունակում է հետևողականորեն դատական համակարգը զրկել ինքնուրույնությունից ու անկախությունից: Բացի նրանից, որ արդարադատության նախարարություն-ԲԴԽ «շղթայով» կարգապահական վարույթներ են նախաձեռնում ու պատիժներ տալիս այն դատավորներին, որոնք չեն տեղավորվում իրենց ցանկալի «շրջանակներում», իշխանությունները չեն խորշում նաև այլ՝ զազրելի մեթոդներից:

Օրինակ՝ օրերս սոցցանցերի պրոիշխանական մի շարք էջեր և օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել սեքսուալ բնույթի ինչոր նամակագրություններ, որտեղ արծարծվում էր նաև ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի անունը: Վերջինս տարածեց հերքող հայտարարություն, որտեղ մասնավորաբար գրել էր. «Սոցիալական ցանցերում իմ վերաբերյալ տարածվող իբր սեքսուալ բնույթի նամակագրությունները ստոր կեղծիք են։ Դրանց տարածումն ակնհայտորեն նպատակ ունի վարկաբեկելու ԻՄ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ կապված ԴԱՏԱՎՈՐԻ իմ մասնագիտական գործունեության հետ։ Նշված փաստի առթիվ ներկայացրել եմ հանցանքի մասին հաղորդում։ Այս հանցավոր արարքի կազմակերպիչներն ու կատարողները կհայտնաբերվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության»:

 

 

Հատկապես վերջին նախադասության հետ կապված դատավոր Պետրոսյանի վստահությունն, իհարկե, նախանձելի է, քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հազիվ թե պատասխանատվության մասին կարող է խոսք լինել այն դեպքում, երբ հիմնական տարածողները հենց պրոիշխանական հարթակներն են: Ի դեպ, հիշեցնենք, որ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների «գործով» դատավորն է, մի քանի այլ հնչեղ գործեր ևս նրան են մակագրվել, հայտնի է նաև նրանով, որ ժամանակին եղել է ՔՊ անդամ, ինչի հիմքով փաստաբանները դատական նիստերին ոչ մեկ անգամ ներկայացրել են դատավորի ինքնաբացարկի միջնորդություններ: Ավելին, նախկին քպականության հետ կապված տեղեկության հրապարակման հետ կապված՝ նեղացել ու դատարանի դահլիճից հեռացրել էր լրատվամիջոցներից մեկի լրագրողին:

Այսուամենայնիվ, ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին: Փորձը ցույց է տալիս, որ այդպես լինում է այն դեպքերում, երբ որևէ դատավոր փորձում է ինքնուրույնություն դրսևորել, դատավորի կոչմանը հավատարիմ գործել, այլ ոչ թե իշխանության հրահանգներով: Այնպես որ, չի բացառվում, որ Սարգիս Պետրոսյանը ևս իշխանությունների կողմից դասվել է վերջիններիս խմբում և հայտնվել «սև ցուցակում», այսինքն նրանց շարքում, որոնք չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի կամքը կուրորեն կատարողների, «սրտի դատավորների» խմբում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am