Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը, հայտարարում էր, թե տեղի ունեցածը «սխալմունք» է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։

 Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է։

 Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Անի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե անմեղ լինելու, ոչ էլ մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, այլ գործուն զղջման հիմքով։ Այսինքն՝ հարսը խոստովանել է իր հանցանքը և իր պաշտպանի միջոցով միջնորդել է կիրառել հենց գործուն զղջման ինստիտուտը։

 Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը պարզապես «սխալմունք» է, փաստացի չի համընկել հետագայում նույն քրեական վարույթում արձանագրված իրավական իրողությունների հետ։

ՀՀ քրեական օրենսգրքով գործուն զղջման հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, ընդունում է իրեն վերագրվող փաստական հանգամանքները, և առկա են օրենքով նախատեսված մյուս պայմանները։

Միաժամանակ նույն քրեական վարույթում միայն մեկ անձի նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել այն հիմքով, որ արարքը նրա կողմից կատարված չի եղել։

Անի Գևորգյանի դեպքում նման հիմք չի կիրառվել։

Հիշեցնենք, թե ինչպես սկսվեց աղմկահարույց գործը։

2024 թվականի հունվարի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ իրականացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ավելի քան 15 հասցեներում։

Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քննությամբ պարզվել է՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում նախարարության պաշտոնատար անձինք նախապատվություն են տվել իրենց ցանկալի մասնակցին, իսկ մյուս մասնակցի համար ստեղծել են խոչընդոտներ։

Արդյունքում մրցույթում հաղթող էր ճանաչվել այն ընկերությունը, որը ներկայացրել էր շուրջ երեք անգամ ավելի բարձր՝ ավելի քան 392 միլիոն դրամի գնային առաջարկ։

Գործի շրջանակում կալանավորվեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Նա կալանքի տակ մնաց ընդամենը 11 օր։

Արդեն 2024 թվականի փետրվարի 12-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելով։ Թեև նաև ՔՊ խմբակցությունն էր անձնական երաշխավորություն տվել հարսի համար։

Իսկ այսօր գործը հայտնվել է փակուղում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորը հղի է և օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ վեց ամիս չի իրականացնելու արդարադատություն։

Թեև օրենքը հնարավորություն է տալիս գործը վերաբաշխել մեկ այլ դատավորի, գործով անցնող կողմերը պահանջել են, որ դատաքննությունը շարունակի հենց Մերի Մոսինյանը։

Արդյունքում դատավարությունը փաստացի սառեցվել է։

Սա նշանակում է, որ գործով արդեն վկայի կարգավիճակ ունեցող Անի Գևորգյանը, որը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ և որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով, դատարանում իր ցուցմունքները կտա ոչ շուտ, քան 6 ամիս անց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 451 անգամ
Լրահոս
«Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Աշխատում է շատ պարզ սխեմա «Ծայրահեղ անբարոյական քայլի եք դիմել»․ Նինա Կարապետյանցը՝ իշխանությանը (video) Մենք կործանվում ենք, հասկացե՛ք․․․ Աննա Մայիլյան (video) Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Կադրեր ներսից․ ինչից սկսվեց ԱԺ-ում կռիվը (video) Լոռիում ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքով նախաքննությունն ավարտվել է Տղամարդավարի չի․․․ 100-150 ՊՊԾ-ի տղերքը մտան ԱԺ նիստերի դահլիճ․ Ղազինյանը կռվից մանրամասներ հայտնեց (video) Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը «Արայիկ Հարությունյա՛ն, դե հիմա լսիր՝ ես եմ տալիս քո անտակտ հարցի պատասխանը»․ Անաստաս Իսրայելյան (video) Իսրայելը Սիրիային հարվածելուց առաջ Թուրքիային չի զգուշացրել Իրարանցում ԱԺ-ում․ ««Անվտանգության աշխատակիցներ, մոտեցե՛ք, դու՛րս հրավիրեք Ղազինյանին» (video) Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am