Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Մանկապղծության դե՞պք է բացահայտվել, սկսում ենք հետաքրքրվել երեխաների իրավունքներով, անապահով ընտանիքներում երեխաների կյանքի պայմաններով, խնամքի հաստատություններում տիրող վիճակով:

Բուհում կաշառակերության դե՞պք է բացահայտվել` սկսում ենք խոսել բուհական կրթության որակի, դասախոսների կոռումպացվածության, ուսանողների, նոր սերնդի` ուսման հանդեպ անտարբերության մասին:

Ջրհեղե՞ղ է եղել` սկսում ենք հետաքրքրվել, թե գետերի հուներն ինչու չեն մաքրվում, ինչու արգելապատնեշներ կառուցված չեն, համայնքներում ինչու կանխարգելիչ աշխատանքներ չեն իրականացվել նախապես:

Գյուղատնտեսական մթերքները Ռուսաստանը չի՞ ընդունում՝ դեմքով շրջվում ենք դեպի գյուղ, գյուղացուն հարցնում ենք` ինչո՞վ եք ապրելու, սկսում ենք պարզել` ինչո՞ւ այլընտրանքային շուկաներ այս տարիներին պետությունը չի գտել, որ մեր արտադրանքը մնացել է մեկ` ռուսական շուկայի հույսին: Վերջապես` ո՞ր «խելացի» ուղեղի արդյունքում փակվեց գյուղատնտեսության նախարարությունը, երբ մենք ագրարային երկիր ենք համարվում, եւ արտահանման ենթակա ապրանքների մեջ մեծ տոկոս է կազմում գյուղացու արտադրանքը:

Հիմա եկել է վայրի կենդանիների պահման ու կեցության հարցերով հետաքրքրվելու ժամանակը: Գագիկ Ծառուկյանի թանկարժեք առյուծին միտումնավոր, թե անզգուշությամբ անկման հասցնելը մեզ ստիպեց, որ հետաքրքրվենք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: Նաեւ՝ թե ինչպես են խնամում եւ բուժում կենդանիներին, ինչ վիճակում է Երեւանի կենդանաբանական այգին: Իհարկե, նաեւ անդրադառնալ այն սադիզմին, որով պատժում են ոչ միայն մարդուն, այլեւ անմեղ էակներին` առյուծներին, այդ մարդուն ցավ պատճառելու համար:

Արմինե Օհանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյա՛ն, ես ձեզանից երբեք օգնություն չե՛մ խնդրել, բայց ես կանգնած եմ Ձեր կողքին․ Չոբանյան (video) Իրանում ԱՄՆ նոր հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ «Արարատցեմենտի» աշխատակիցները գործարանի դիմաց բողոքի ակցիա են անում (video) «Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» «Ծառուկյան» օպերացիայի իրական պատճառը (video) Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը ԿԸՀ և ՍԴ որոշումները, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը․ Գագիկ Ծառուկյան Այս սարսափելի աղետը հնարավոր է շատ արագ կանխել․ Արման Թաթոյան (video) Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ Կարապետյան (video) ՔԿ-ից հայտնում են՝ ինչու են ձերբակալել Արեգնազ Մանուկյանին Սկանդալից սկանդալ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ «Հրապարակ» Սարիկը Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան․ «Հրապարակ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Բյուրեղավանում քաղաքացին բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվել «Փաստ». Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին «Փաստ». ՍԴ–ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ «Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանն ու թիմը դեմ են «Փաստ». Ինչի՞ մասին է խոսում լռությունը «Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am