«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նշանակման պահից, իշխանական շրջանակների գնահատմամբ, անում է հնարավորն ու անհնարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը պահպանելու համար, իրավապահ համակարգում բոլորովին այլ գործընթաց է հասունանում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական և իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում և իշխանական տարբեր օղակներում ակտիվորեն քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի վերականգնման հարցը։ Մեր տեղեկություններով՝ մասնագիտական շրջանակները շարունակ վարչապետին ներկայացնում են այն հիմնավորումը, որ տարիներ առաջ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանումը լուծարելու և դրա լիազորությունները Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ, գործնականում չի արդարացրել սպասելիքները։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արդեն տվել է քաղաքական համաձայնությունը, որպեսզի գործընթացը սկսվի։ Թե ինչ ժամկետներում այն կմտնի գործնական փուլ, առայժմ հստակ չէ, սակայն իշխանության ներսում նման սցենարն այլևս բացառված չի համարվում։

«Մեկ քննչական մարմնի» գաղափարը չարդարացրեց սպասելիքները

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանում նախաքննություն իրականացնող մարմինների համակարգը էապես վերափոխվեց։

Ընդունված օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ նախաքննություն պետք է իրականացնեին միայն երկու մարմիններ՝ ՀՀ Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանումները դադարեցրին իրենց գործունեությունը։

Այդ ժամանակ իշխանությունը ներկայացնում էր, որ այս մոդելը կբարձրացնի նախաքննության արդյունավետությունը, կվերացնի լիազորությունների կրկնությունը, կապահովի միասնական պրակտիկա և կնպաստի համակարգի առավել արդյունավետ կառավարմանը։

Սակայն մասնագիտական շրջանակներում դեռևս այն ժամանակ զգուշացնում էին, որ ազգային անվտանգության ոլորտի հանցագործությունների քննությունը պահանջում է ոչ միայն քրեադատավարական գիտելիքներ, այլև հատուկ օպերատիվ փորձ, գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ և ազգային անվտանգության սպառնալիքների գնահատման կարողություններ, որոնք տարիներ շարունակ ձևավորվել էին հենց Ազգային անվտանգության ծառայության համակարգում։

Հիմա այդ մտահոգությունները տարիների ընթացքում միայն խորացել են։

Ի՞նչ է փոխվել իշխանության մոտեցումներում

Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես ազգային անվտանգության, լրտեսության, պետական դավաճանության, ահաբեկչության, հակահետախուզական գործունեության և պետական գաղտնիքին առնչվող քրեական վարույթների քննությունը պահանջում է ինստիտուցիոնալ առանձնահատկություններ, որոնք դժվար է ամբողջությամբ վերարտադրել ընդհանուր քննչական մարմնում։

Հենց այդ պատճառով էլ իշխանության ներսում ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում ԱԱԾ-ում քննչական ստորաբաժանման վերականգնման գաղափարը։ Ի դեպ, Արթուր Պողոսյանը հենց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից տեղափոխվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 285 անգամ
Լրահոս
ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Հիշե՛ք խոսքս․ Արծվաշենով կուտը տալիս են, որ Նիկոլը ձեզ ծախի․․․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am