Ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չեզոքության երաշխավորը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դեռևս երկու շաբաթ առաջ գրել էի, որ չնայած ԱՄՆ-Իրան ստորագրված հուշագրին՝ իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն որպես գերտերություն՝ չի ցանկանա նահանջել այս տարածաշրջանում ունեցած իր ռազմավարական նպատակներից ու ծրագրված գլոբալ մտահաղացումից: Ի վերջո, հո Իսրայելի «սիրուն աչքերի համար» չի՞ հարվածում ԱՄՆ-ը: Փաստացի, ոչ միայն ԱՄՆ-ի ու Իսրայելի, այլ նաև Պարսից ծոցի այլ երկրների շահերը ժամանակի այս փուլում համընկել են:

Իսկ Իրանը՝ որպես տարածաշրջանային ազդեցիկ պետություն, իր հազարամյա պետականության ավանդույթների առկայությամբ, չի կարող իրեն թույլ տալ հեշտությամբ ու անկռիվ նահանջել իր ազգային շահերից ու կարմիր գծերից:
Այս ամենի հետ մեկտեղ, եթե ընդունենք ի գիտություն, որ Իսրայելն իր լոբբիստական մեծ կարողություններով շարունակում է պնդել Իրանի միջուկային ծրագրի անընդունելի լինելը, ապա սկսված բանակցությունների ընթացքը (որքանով, որ հասանելի է)՝ դեռևս հուսադրող չի դառնում:

Երեկ ուշ գիշերվանից սկսված ռազմական հարվածները դրա վկայությունն են: Ամերիկացիները ռմբակոծել են Իրանի Իսլամական Հանրապետության ծովափնյա շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտները։ Նախագահ Թրամփն իր սոցիալական հարթակում հայտարարել է, որ դրանք պատասխան են նախօրեին Պարսից ծոցում առևտրային նավերի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումներին։ Նա նաև պնդել է, որ եթե իրանցիները չդադարեցնեն իրենց գործողությունները՝ հետևանքներն ավելի ծանր կլինեն։ Ի պատասխան՝ Իրանից հայտարարել են, որ վրեժը սարսափելի կլինի:

Ահա այսպիսի պատերազմավտանգ «բանակցություններ» են ընթանում հայտարարված 60-օրյա հրադադարի ժանանակ:
Վերջերս մի առիթով գրել էի, որ ՌԴ-ՆԱՏՕ բաց պատերազմի շունչն արդեն նկատելի է եվրոպական տարածաժրջանի մի շարք երկրների գործողություններում: Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի համատեղ հայտարարություններից ու հետագա գործընթացից պետք է հետևություններ անել:

Վերլուծելով փոփոխվող աշխարհում առկա կոնֆլիկտների վերսկսման ու փոխկապակցված շահերի բախման հավանականությունները՝ չի բացառվում, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական զարգացումները շղթայական ռեակցիայով ավելի լայն էսկալացիա ունենան:
Աստված մի արասցե, այս ամենը որևէ կերպով իրականություն դառնան… Եվ ո՞րն է լինելու Հայաստանի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չներքաշվող չեզոքության երաշխավորը: Եվրոպա՞ն, Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ը՞, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը թե՞ սեփական հասարակությունն անվերջ պառակտող ու ներքին «թշնամու» կերպարներ հորինող Փաշինյանը:
Այս ամենի, մեր երկրի ու ժողովրդի ապագա անելիքների մասին լրջորեն մտածել է պետք: Նաև ի նկատի ունենաք, որ հայկական համայնքներ ունենք վերոնշյալ տարածաշրջաններում:

Հ.Գ. Ինձ երբեմն ասում են, իսկ գուցե ծայրահեղացնու՞մ եմ իրավիճակը, և իրականում լրջորեն անհանգստանալու բան չկա : Տա Աստված, որ այդպես լինի:

Ես այդ մարդկանց ասում եմ, որ 8 տարի առաջ, ոչ ոք չէր հավատա, որ մենք ամբողջովին կզրկվենք Արցախից ու այն կհայաթափվի: 7 տարի առաջ, ոչ ոք չէր հավատա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է պատերազմ սկսվել: Այսօր արդեն այդ պատերազմը շարունակվում է չորս ու կես տարի ու ավարտվելու փոխարեն՝ կարող է վերածվել ավելի մեծ բախման:
Ոչինչ բացառել չի կարելի:

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am