Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
24News-ին ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննիչները վաղ առավոտյան մտել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան, ապա ձերբակալել վերջինիս:
24News-ին ՔԿ-ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ կրկին քննիչները մտել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան, խուզարկել, վերջինս նաև ներկակացել էր ՔԿ, հարցաքննվել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին վերաբերող լրտեսության և պետական դավաճանության գործով:
Մերի Մանուկյան
