Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Իրանի «Խաթամ ​​ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ դադարեցնում է հարվածներն Իսրայելի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Իրանը միաժամանակ նախազգուշացրել է, որ եթե հարվածները շարունակվեն, այդ թվում՝ Լիբանանի հարավում, ապա Իրանն ավելի հուժկու պատասխան կտա, քան նախկինում:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ X-ում գրել է, որ երկիրը չի նահանջի ոչ մի սպառնալիքի առջև: Նրա խոսքով՝ Թեհրանը «չի լքել ո՛չ ռազմադաշտը, ո՛չ էլ բանակցային սեղանը»:

Իր հերթին, իսրայելական 12-րդ ալիքը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելը դադարեցնում է Իրանի դեմ հարձակումները, սակայն Լիբանանի հարավի դեմ հարվածները կշարունակվեն, եթե «Հեզբոլլահ» շարժումը հարձակվի Իսրայելի վրա:

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։

Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am